Բժիշկները հայտարարեցին, որ երեխայի կյանքի հնարավորությունը չի գերազանցում 20% -ը, դա ծնողներին շոկի մեջ գցեց

Աբբի Ֆուկկոն ապրում է Ամերիկայում, նա ընդամենը 10 տարեկան է, եւ նա ունի լեյկեմիա: Դեռ 4 տարեկան էր, երբ բժիշկները հայտարարեցին, որ պայքարելն անիմաստ է, անկախ ամեն ինչից քաղցկեղը զարգանում էր: Աղջիկը սովոր է դժվարությունների, նա գրեթե չգիտի, թե ինչ է նշանակում լինել ամբողջովին առողջ: Երբ բժիշկները հայտարարեցին, որ երեխայի կյանքի հնարավորությունը չի գերազանցում 20% -ը, դա ծնողներին շոկի մեջ գցեց:

Ընտանիքը պայքարում էր Աբբիի սարսափելի հիվանդության դեմ, աղջիկն անցել է հզոր վերականգնման պրոցես` քիմիաթերապիա, ոսկրածուծի փոխպատվաստում, ճառագայթային թերապիա: Ամբողջ մի տարվա ընթացքում Աբբին կարողացավ ապրել սովորական երեխայի նման.

Նա ֆուտբոլ էր խաղում, հաճախում դպրոց, դարձավ սկսնակ սկաուտ:Սակայն 2013 թվականին քաղցկեղը կրկին վերադարձավ, վիճակն ավելի բարդացավ, քան նախկինում էր: Աղջիկը պառկած էր մնում, քիչ էր
շարժվում, որովհետև ամեն շարժում նրան ցավ էր պատճառում:

2015 թվականին Աբբին մեկ այլ ոսկրածուծի փոխպատվաստման ենթարկվեց, սակայն, ցավոք, երեխայի մարմինը դադարեց պայքարել եւ մերժեց դոնոր օրգանը: Աբբիի երիկամները դադարեցին աշխատել …
Երեխային տեղափոխեցին ինտենսիվ թերապիայի բաժանմունք եւ ասացին, որ նրան մնացել է 48 ժամ ապրելու հնարավորություն:

Ծնողները հասկացան, որ Աբբին ոչինչ չի օգնի: Նրանք սկսեցին հավաքել ամենամտերիմներին, աղջկան վերջին անգամ տեսնելու համար: Երբ բոլորը հավաքվեցին, Աբբիին անջատեցին կենսապահովման սարքերից, և փոքրիկ աղջկան տարան տուն:

Բոլորը լաց էին լինում եւ չէին կարողանում հավատալ, որ ժամանակն է հրաժեշտ տալ աղջկան: Հանկարծ նա բացեց աչքերը, ասելով, որ նա դեռ շատ բաներ ունի անելու այս աշխարհում: Բժիշկները տարակուսանքի մեջ են, չեն հասկանում, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ: Աբբին աստիճանաբար գնաց դեպի լավացում:

Աբբի հիվադությունն այժմ ռեմիսիայի շրջանում է: Նա օրվա ընթացքում ստանում է մի քանի տեսակի դեղամիջոց: Ոչ ոք չի կարող վստահ կանխատեսում անել նրա ապագայի մասին, քանի որ հիվանդությունն անցել է, բայց եւ կարող է ցանկացած ժամանակ վերադառնալ:

Բայց հիմա աղջկա ամբողջ ընտանիքը գիտի, որ պետք է վայելել ամեն պահը: Այս մարդիկ տեսել են, որ Աբբին մահանում էր, բայց հետո վերադարձավ դեպի կյանք: Նրանք հավատում են լավագույնին, եւ մենք բնականաբար նույնպեսլ միանուն ենք նրանց:

աղբյուր

(Visited 337 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: