Սիրելի ընկերներ, Հայաստանի Հանրապետության ազատ ֆեյսբուքահայեր,
Ձեզ հայտնի հանգամանքների բերումով իմ կյանքում պետականն ու մասնավորը, աշխատանքայինն ու անձնականը խառնվել են իրար, և այժմ փորձում եմ գոնե մի փոքր կանոնակարգում ու սահմանազատում մտցնեմ։
Այս ֆեյսբուքյան հաշիվս, որն ընդամենը 5000 ընկեր ունենալու հնարավորություն է ընձեռում, պահելու եմ միայն հազվադեպ անձնական գրառումների, ընկերական-ընտանեկան լուսանկարների ու կատակների համար։
Աշխատանքային և քաղաքական գործունեությանս համար այսուհետ օգտագործելու եմ միայն ստորև ներկայացված պաշտոնական էջս, որն էլ առաջարկում եմ հավանել/հետևել, եթե հետաքրքրված եք իմ այդ գործունեությամբ։
Հ․Գ․ Մոռացա ասեմ․ Սիրում եմ ձեզ ))