Ապրում էին ամուսիններ, շիլա եփում, ձմռան համար փակոցներ պատրաստում… պատմություն, որ բոլորը պիտի կարդան

Լինում են, չեն լինում ամուսիններ… շիլաներ եփում, ձմռան համար փակոցներ պատրաստում: Ինչպես և բոլորը՝ մեծանում, ծերանում: Պատշգամբում պահում են հեծանիվներ, մահճակալի տակ՝ փոշոտ արկղեր, մեջը ամանորյա խաղալիքներ ու աստղիկ: Ընդհանուր առմամբ, վատ չիէն ապրում, ոչ մի բանի պակաս չունեին: Ամեն ինչ հաշվարկած, համաչափ:

 

Հատուկ օրվա համար կինը տոնական կարմիր զգեստ էր պահել, երկու թանկարժեք օծանելիք, մի զույգ ոչ պակաս թանկ կոշիկ, 6 հատ հախճապակե բաժակ ու մի շիշ էլ չինական օղի: Իսկ սպորտային պայուսակներից մեկի մեջ փչովի նավակ կար:

Особый случай. Жили-были, варили кашу, закрывали на зиму банки. Как и все, становились старше. Н... ▷ Socratify.NetԺամանակն անցնում էր, բաժակները դեղնում էին, մահճակալի տակի աստղիկը խամրում էր ձանձրույթից.. Հագուստի պահարանում ցեց էր հայտնվել, իսկ նավակը չորացել ու փշրվում էր: Հեծանիվները ժանգոտել էին: Նույնիսկ փակ օծանելիքն էլ գոլորշիանում: Ամեն ինչ սպասում էր իր ժամին, հատուկ օրվան…

Բայց երկար սպասված առանձնահատուկ օրը շատ անսպասելի եկավ… Կինը պատուհաններն էր լվանում, պատահաբար սայթաքեց ու ընկավ: Նույն օրն էլ ամուսնու մոտ սրտի կաթված եղավ: Նրանցից ոչ մեկը էլ տուն չվերադարձավ:

Նրանց հիշատակին խմեցին՝ հենց այն հախճապակե բաժակներով, որոնք այդպես էլ մնացել էին չօգտագործված: Մի քանի օրից երեխաները տանը կապիտալ մաքրություն արեցին. աղբանոց գնացին հեծանիվները, նավակը, կոշիկները: Իսկ կարմիր զգեստով էլ մահճակալի տակ տարիներով կուտակված փոշիները մաքրեցին…

Մի մոռացեք ապրել հիմա ու այսօր… մի սպասեք հատուկ օրվա…

աղբյուր

(Visited 163 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: