Երեկ երեկոյան աշխատանքից տաքսիով տուն էի վերադառնում։ Բավականին ուշ էր, իսկ ճանապարը ամբողջովին դատարկ էր։ Հանկարծ վարորդը միանգամից արգելակեց, քանի որ բարձրակրունկներով մի աղջիկ որոշել էր հենց այդ պահին անցնել ճանապարհի հենց այդ հատվածով, հաշվի չառնելով անգամ այն փաստը, որ այդտեղ չկար հետիոտնային անցում։ Աղջկա մի ձեռքում մթերքներով փաթեթ էր, մյուս ձեռքում կիսաքնած անկարգ երեխա՝ ինչ-որ կենդանու ականջներով գլխարկով։
Տաքսիի վարորդը հանեց մեքենայի իրերի պահպանման խցիկից ինչ-որ բան և բարի ժպիտով դուրս եկավ մեքենայից։ Ես մի փոքր բացած պատուհանից լսում էի նրանց խոսակցությունը։ Վարորդն ասում էր՝ «Ահա վերցրեք սա․․․ձեր ամուսնուն կփոխանցեք․․․ոչ-ոչ, մի մերժեք, նրան սա հաստատ պետք կգա․․․ես կխնդրեմ ձեզ համար մեկը պահեն, որովհետև շատ արագ վերջանում են․․․գիտեք ինչքան ձեր նման երիտասարդ և գեղեցիկ մայրեր կան» (վերջին մի քանի բառերը նա արդեն բղավում էր շտապ հեռացող գեղեցկուհու հետևից)։ Վարորդը ետ վերադարձավ, նստեց մեքենան և մենք շարունակեցին մեր ճանապարհը։ Հետաքրքրությունից դրդված չդիմանալով հարցրեցի․ «Ի՞նչ նրան տվեցիք»։
Վարորդը բացեց իրերի խցիկը, այնտեղից հանեց մի քանի այցեքարտ և ինձ տվեց։ Այցեքարտերի վրա գրված էր «Սգո ծառայություն» հետևյալ գրառմամբ՝ դագաղներ, ծաղկեպսակներ և հուշարձաններ, անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպան օգնություն․․․
Նյութի աղբյուր՝ https://infohay.ru