Աշակերտը մի քանի անգամ հարվածում է կանգառին՝ մինչև ջարդելը, հետո՝ ծնողի հետ հեռանում… Տեսանյութ

Չարենցավանի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ գրառմամբ.

«Այս տեսախցիկը ֆիքսել է 3-րդ դպրոցի հարակից կանգառի կոտրման պահը։ Աշակերտը մի քանի անգամ հարվածում է կանգառին՝ մինչև ջարդելը, հետո՝ ծնողի հետ հեռանում։ Այսուհետև համայնքապետարանը նման դեպքերում այլ գործելակերպ է որդեգրելու։ Երկուշաբթի մենք կդիմենք ոստիկանություն և կպահանջենք մեղավորներին փոխհատուցել համայնքային գույքին դիտավորյալ հասցված վնասը։ Մեծ թե փոքր՝ մենք պատասխանատու ենք մեր համայնքի բարեկեցության համար»:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: