Անջատեցի սենյակի լույսը և պառկեցի քնելու․ Հանկարծ զգացի, որ այտիս ինչ-որ փափուկ բան հպվեց․․․Վախեցա: Միացրեցի լույսը: Տեսնո ւմ եմ, հենց աչքերիս մեջ նայում է սիրունիկ փոքրիկ կատու:

Տարա խոհանոց: Կաթ լցրեցի: Միս տվեցի: Փոքրիկը կերավ, գոհ մլավեց և սկսեց մռմռալ:Ուշադիր նայեցի, հասկացա, որ տան կատու չէ: Շատ կեղտոտ էր: Տարա լոգարան, սկսեցի լողացնել ցնցուղով:
Զարմանալի էր, բայց փիսիկն իրեն շատ հանգիստ էր պահում:Հետո ծածկոց վերցրեցի, փռեցի գետնին, որ փափո ւկ տեղ ունենա քնե լու:
Գնացի քնելու, բայց կիսաքնած վիճակո ւմ զգացի, որ եկել է կողքս: Գիշերը երազ տեսա և Միա անունը՝ կատվի համար:Առավոտյան արթնացա, ասացի, որ իրեն լավ պահի և վազեցի աշխատանքի:

Եկա տուն, իսկ ինձ դիմավորում են…այնքան ջերմացավ հոգիս…Այդպես էլ սկսվեց իմ ու Միայի համատեղ կյանքը…