Անպայման հասցրեք անել ՍԱ մինչ տարվա ավարտը… Այնքան կարևոր է, չեք էլ կարող պատկերացնել

Նոր տարու սկիզբը խորհրդանշում է նոր կյանքի սկիզբ։ Ու դրա համար էլ այս փուլը պետք է սկսել՝ դրան պարտադիր նախապատրաստվելով։ Ու այսօր կպատմենք, թե ինչ կարևոր գործեր է պետք հասցնել անել մինչ հին տարվա ավարտը։

Ներել և ներողություն խնդրել

Ինքներդ ձեզ հոգևոր նվեր արեք Նոր տարուն ու սկսեք այն մաքուր խղճով և հանգստությամբ։ Դրա համար պետք է բաց թողնել հին խռովները՝ ներելով ուրիշներին ու ինքներդ էլ ներողություն խնդրելով։ Սա կարևոր և բարդ գործ է։

Հրաժեշտ տա

Որպեսզի գալիք տարում ունենաք նորը, պետք է հրաժեշտ տալ հնին։ Ջնջեք ձեր կյանքից այն, ինչը վաղուց է խանգարում․

անպետք իրեր, դժբախտ հարաբերություններ կամ թունավոր մարդիկ։

Կատարել բոլոր խոստումները

Հիմա իսկական ժամանակն է, որ մինչ Նոր տարվա սկիզբը տաք բոլոր պարտքերն ու կատարեք խոստումները։

Ընդունել այն, ինչ փոխել չեք կարող

Փորձեք հաշտվել այն ամենի հետ, ինչը չեք կարող փոխել։ Գուցե ստիպված լինեք ընդունել սիրելի մարդու բացասական գծերը, օրինակ, երեխայի կամ ծնողի։ Պիտի դադարեք մեղադրել ինքներդ ձեզ՝  հիվանդության համար և սկսեք սիրով բուժվել։

Շնորհակալություն հայտնել

Եկել է շնորհակալություն հայտնելու ժամանակը։ Գրեք մի թղթի վրա այն ամենը, ինչի համար շնորհակալ եք Աստծուն և ճակատագրին։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: