Անգամ թանկարժեք փոշիները կարող են լինել անորակ… ինչպես ստուգել փոշու որակը

Լվացքի միջոցների բազմաթիվ տեսակներ կան: Շատ հաճախ կանայք չեն կարողանում կողմնորոշվել, թե ո՞րն է ավելի լավը:
Մեկը մաքրում է հագուստի վրայի հետքերը, բայց փայլ թողնում, մյուսներն ընդամենը թարմացնում են հագուստը, այլ ոչ թե մաքրում

Որպեսզի իմանաք, թե ո՞ր լվացքի փոշին է ավելի լավը, կարող եք ժամանակ և գումար ծախսելու փոխարեն գործածել այս հեշտ և պարզ միջոցը:

Մեկ բաժակ ջրում լուծեք մեկ ճաշի գդալ փոշի, լուծույթի մեջ հավի լավ եփած ձվի սպիտակուց դրեք։ Եթե 24 ժամ անց սպիտակուցն անվնաս է մնացել, ապա այդ փոշին ցածր որակի է: Եթե սպիտակուցը փափկել է, նույնիսկ սկսել է մի քիչ քայքայվել, լվացքի փոշին հարմար է գունավոր հագուստներ և աննշան կեղտոտ հագուստ լվանալու համար:

Իսկ եթե սպիտակուցն ամբողջովին քայքայվել է, այդպիսի միջոցն իդեալական է սպիտակ և շատ կեղտոտ իրերի լվացքի համար:

աղբյուր

(Visited 59 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: