Այս տղամարդը սկսած 1985-ից շշեր ու թուղթ հավաքելով է զբաղվել ԱՄԵՆ ՕՐ․․․ Ահա թե ինչու էր նման բան անում․․․

Մարդիկ ուղղակի չէին հավատում աչքերին, երբ իմացան, թե տարեց մարդն ինչի համար է ամեն օր թուղթ ու շիշ հավաքում․․․

Պարոն Ջոնի Ջենինգսը 86 տարեկան է, ու 1985 թվականից սկսած նա ամեն օր դրսից մնացորդներ է հավաքում, իսկ վերամշակումից ստացած գումարը փոխանցում է տեղի մանկատներից մեկին։ Ջենինգսը հավաքել է մի քանի բեռնատար մեքենա տարատեսակ երկրորդ կարգի հումք, նաև անթիվ անվադաողեր։

2016 թվականին նա կարողացել է օգնել մանկատանը՝ փոխանցելով շուրջ $400,000։ Այդ գումարը նա հավաքել է մոտ 32 տարի։ Դա շատ-շատ մեծ քանակությամբ թուղթ ու ալյումինե շշեր հավաքելու արդյունք է։

Սա նրա կազմած ցանկն է․

  • թուղթ վաճառվել է 401,280 ֆունտ ստերլինգի, 201 000 տոննա
  • ալյումինե բանկաներ՝ 51,565 հատ, ինչը կզամել է 32,040՝ 32 տարում

Բացի այդ, նա հավաքել է նաև թղթի այնպիսի քանակություն, որն օգնել է փրկել 24 հա ծառ։

Քաղաքի բնակիչները հաճախ են տեսնում Ջենինգսին երկուշաբթիից-ուրբաթ։ Նա շրջում է գրեթե ամենուր․ սկզբում գնում է մեծ ձեռնարկությունների, եկեղեցիների մոտ, որտեղ հիմնականում շատ թուղթ է լինում։ Հավաքելով հումքը՝ գնում է տուն, ամբողջը լցնում բեռնատարի մեջ, ավելացնում է նաև այն ամենը, ինչ իր բացակայության ընթացքում բերել ու թողել են տարբեր մարդիկ։

Զարմանալին այն է, որ տղամարդը լիարժեք առողջ չէ․ նա ունեցել է 2 միկրո-ինսուլտ, սակայն հիվանդանոցից դուրս գրվելուց գրեթե անմիջապես հետո սկսել է աշխատել։ Նա ասում է, որ քանի դեռ շնչում է, պիտի զբաղվի իր գործով։

Նման մարդիկ, ցավոք, շատ քիչ են։ Երիտասարդ սերունդները պիտի օրինակ վերցնեն նրանից։

Կյանքի իմաստը՝ քո տաղանդը, նշանակությունը գտնելն է։ Կյանքի նպատակը այն է, որ տաս, — սա մեծահոգի մարդու սիրելի ցիտատն է, ու իհարկե, նա ապրում է հենց այդ սկզբունքով։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

(Visited 272 times, 22 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: