Այս տարբերակով կարող եք կիտրոնի ծառն աճեցնել տնային պայմաններում և տանը միշտ կտիրի կիտրոնի անուշ հոտը

Կիտրոնի կորիզները թրջել ջրում և թողնել մեկ ժամ, որպեսզի դրանք փափկեն: Կորիզների հաստ կեղևը մաքել: Այնուհետև սերմերը տեղավորել ոչ մեծ քանակությամբ ջրի մեջ: Երկու օրվա ընթացքում սկսում են ծլել:

 

Երբ սկսեն ծիլ տան, տեղադրել հողի մեջ, ջրել քիչ քանակությամբ ջրով: Ծաղկամանը դնել արևոտ տեղում և անպայման ջրել:

Լիմոնի տնկիները մինչև 1-3 տարեկան հասակն ամեն տարի տեղափոխում են նոր թաղարի և հողի մեջ:Տարիքով բույսերը` 2-3 տարին մեկ: Լիմոնը կարելի է տեղափոխել տարվա ցանկացած ժամանակ, սակայն ցանկալի է գարնանը:

Լիմոնի ծառը ջրում են տան ջերմաստիճանի, ջրի խողովակից վերցված ջրով:

Ձմռանը ջուրը մի փոքր գոլացնում են: Տնային լիմոնները անհրաժեշտ է պարարտացնել ծառերը անպայման պետք է ջրել պարարտացված ջրով ամիսը 3-4 անգամ: Ձմռանը պարատանյութ պետք է հազվադեպ տալ:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: