Այս մասին պետք է իմանան բոլոր տնային տնտեսուհիները։ Ջրածնի պերոքսիդի օգտագործման այս միջոցները կթեթևացնեն ձեր կյանքը

Ատամի խոզանակների ախտահանում․

Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ախտահանել խոզանակները, հատկապես, եթե ընտանիքում ինչ-որ մեկը հիվանդ է, և բոլոր խոզանակները պահվում են մեկ բաժակի մեջ։ Խոզանակների ախտահանումը շատ ավելի հեշտ է, քան շատերը կարծում են: Հատկապես ջրածնի պերօքսիդով: Բաժակի մեջ լցնել ջրածնի պերօքսիդը և խոզանակները 30-40 րոպեով թաթախեք դրա մեջ։ Դրանից հետո լավ լվացեք եռման ջրով։ Վերջ, խոզանակները կրկին պատրաստ են օգտագործման։

Սառնարանի մաքրում․

Պերօքսիդը կօգնի արագ ազատվել սառնարանում առկա տհաճ հոտից։ Հարմարության համար այն կարելի է լցնել հեղուկացիր շշի մեջ։ Սառնարանից հանեք բոլոր մթերքները, դարակները և պատերին զգուշորեն ցողեք պերօքսիդ։ Սրբեք մակերեսը մաքուր չոր շորով: Եթե ​​սառնարանը շատ կեղտոտ է, ապա Դուք կարող եք նախ ողողել պատերը ջրի, սոդայի և աման լվացող միջոցի լուծույթով, իսկ հետո մակերեսը մշակեք պերօքսիդով։ Այսպիսով Դուք կախտահանեք այն, և Ձեր սառնարանում տհաճ հոտն ավելի երկար ժամանակով կվերանան։

Հայելիների մաքրում․

Ջրածնի պերօքսիդն անփոխարինելի է նրանց համար, ովքեր տանն ունեն շատ հայելիներ։ Դա անելու համար պարզապես հայելի վրա ցողեք պերօքսիդ և մանրակրկիտ մաքրեք չոր շորով կամ անձեռոցիկով:

Ազատում է բորբոսից․

Նույնիսկ ամենալավ տնային տնտեսուհի տանն էլ երբեմն լինում են իրավիճակներ, երբ բնակարանում բորբոս է առաջանում։ Նման բծերը առանց հետևանքների հեռացնելը կարող է խնդրահարույց լինել, քանի որ հետքերը ժամանակի ընթացքում նորից են հայտնվում։ Բորբոսից ամբողջությամբ ազատվելու համար այդ հատվածներին քսեք պերօքսիդ և թողեք 10 րոպե: Այնուհետև մաքրեք մնացած խոնավությունն ու կեղտը մաքուր շորով:

Ապակե կերամիկական մակերեսների մաքրում․

Ոչ բոլոր մաքրող միջոցներն են հարմար ապակե-կերամիկական մակերեսների վրա օգտագործելու համար: Պերօքսիդը՝ համակցված խմորի սոդայի հետ, իդեալական է օրինակ Ձեր վառարանը մաքրելու համար: Խմորի սոդան և պերօքսիդը խառնեք և քսեք վառարանի վրա և թողեք 20 րոպե։ Դրանից հետո պարզապես մաքրեք ջրով և այն փայլեցրեք ցանկացած մաքուր չոր շորով:

Մաքրում է ածխածնի նստվածքները․

Շատ տնային տնտեսուհիներ տանն ունեն ածխածնի նստվածքներով կաթսաներ կամ թավաներ, որոնք այլևս հնարավոր չէ լվանալ սովորական միջոցներով։ Դրանք մաքրելու համար խմորի սոդան և ջրածնի պերօքսիդը խառնեք, այնուհետև այն քսեք այդ նստվածքների վրա, թողնել 5-10 րոպե, ապա լվացեք տաք ջրով։ Խմորի սոդան և պերօքսիդը միասին շատ հզոր են։

Սպիտակ հագուստի վրայից քրտինքի հետքերի մաքրում․

Խնդիրը հեշտ չէ, բայց բավականին լուծելի  է։ Դրանցից ազատվելու համար խառնեք 50 մլ ջուր, 50 մլ պերօքսիդ և 3 ճաշի գդալ սոդա։ Այս միջոցը պետք է քսեք խնդրահարույց հատվածներին և թողնեք 30-60 րոպե։ Այնուհետև լվանաք իրերը սովորականի պես՝ լվացքի մեքենայով կամ ձեռքով: Բայց մուգ հագուստի վրա չպետք է օգտագործեք այս մեթոդը՝ պերօքսիդի շնորհիվ թեթև բծեր կառաջանան։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 211 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: