Այս մասին թող իմանա յուրաքանչյուր տանտիկին. եթե մահճակալի տակ սոդա դնեք, ապա…

Սոդան ունիվերսալ օգնական է, որը կա ցանկացած խոհանոցում: Հաճախ այն կիրառում են խոհարարության մեջ, սակայն սոդան ծայրահեղ օգտակար է նաև կենցաղում, հատկապես երբ խոսքը գնում է ավելորդ խոնավության մասին:

Խոնավությունը ոչ միայն փչացնում է օդի որակը, այլև կարող է դառնալ բորբոսի առաջացման պատճառ, ինչն էլ կհանգեցնի տան բնակիչների մոտ առողջական խնդիրների:

Տան խոնավության մակարդակի նվազեցման համար կարող եք կիրառել սոդա: Լցրեք փոքր կոնտեյներների մեջ և դրեք բնակարանի այն հատվածներում, որտեղ խոնավություն եք զգում: Այդպես կկանխարգելեք բորբոսի առաջացումը:

Եթե արդեն կա բորբոս, ապա 1 բաժակ ջրի մեջ 1ճ.գ. սոդա լուծեք ու սպունգի օգնությամբ քսեք լուծույթը տվյալ հատվածներում: Մշակեք ջրով, նորից սոդայով լուծույթ քսեք, բայց մի լվացեք մակերեսը: Դա կկանխարգելի բորբոսի կրկնակի գոյացումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: