Այս երեխաներն ամբողջ աշխարհով հայտնի են դարձել իրենց աչքերի գեղեցկությամբ

Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս մարդկանց ցուցադրել իրենց յուրահատուկ ոճը, դեմքի դիմագծերը, իսկ շատերը, օգտագործելով Instagram-ը, նույնիսկ մոդելային կարիերա են կերտում առանց որևէ գործակալության։

Երբեմն հայտնիները ոչ միայն մեծահասակներ են, այլև երեխաներ: Օրինակ՝ այս երեխաները, ովքեր հարազատ եղբայր ու քույր են, Instagram-ում արդեն հավաքել են գրեթե 75 հազար հետևորդ։ Երբ նայեք Լյուկին և Արիային, ամենայն հավանականությամբ կմտածեք, որ նրանք երկվորյակներ են։

Բայց դա այդպես չէ, Արիան եղբորից մեծ է մեկ տարով երկու ամսով։ Վաղ տարիքից նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են ստացել, և նրանց արտաքինի գլխավոր ակնարկը արտասովոր կապույտ աչքերն են։

Միևնույն ժամանակ, արտաքնապես երեխաները նման են իրենց մորը, ով ունի հստակ աֆրոամերիկացի տիպի արտաքին, և դա նրանց աչքերն ավելի անսովոր և օրիգինալ է դարձնում։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ երեխաների հայրը նույնպես կապուտաչյա չէ։

Գենետիկան երբեմն հրաշքներ է գործում, և այս դեպքը հենց այդպիսին է. Արիան և Լուկան իրենց յուրօրինակ արտաքինով գրավել են ոչ միայն համացանցի օգտատերերին, այլև լուսանկարիչներին և մոդելային գործակալությունների ուշադրությունը։

Երեխաներն արդեն մասնակցում են նորաձևության ցուցադրությունների, իսկ նրանց մայրը կարծում է, որ հասունանալով նրանք կշարունակեն նաև մոդելային կարիերան։ Հիմա ամենից հաճախ գովազդի մեջ են ՝ խաղալիքներ ու մանկական այլ ապրանքներ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: