Այս աղջիկը մահացավ տամպոնների օգտագործման պատճառով. այժմ նրա մայրը զգուշացնում է բոլոր ծնողներին ԱՅՍ վտանգի մասին

13-ամյա Ջեմմա-Լուիզա Ռոբերթսը լողի էր հաճախում դրա համար էլ՝ հարմարության նկատառումներով սկսել էր տամպոններ օգտագործել, որպեսզի կարողանա պարապել նաև դաշտանի օրերին:

Եվ հենց այդ տամպոններն էլ դարձել են նրա մահվան պատճառը:

Մի անգամ՝ տամպոնը դնելուց հետո աղջիկը սկսել է իրեն վատ զգալ, նրա մոտ լուծ է սկսվել, սրտխառնոց ու մսխումներ:

Բժիշկները կարծելով, թե նա հիվանդ է նորովիրուսի տարատեսակներից մեկով, տուն են ուղարկել աղջկան, որպեսզի նա չվարակի հիվանդանոցում գտնվող մյուս հիվանդներին:

Իսկ երբ աղջկա ինքնազգացողությունը շատ է վատացել, նրան տարել են մեկ այլ կլինիկա, որտեղ պարզվել է, որ Ջեմայի մոտ տոքսիկ շոկի ախտանիշ է ՝ հազվագյուտ, բայց կյանքի համար վտանգավոր մանրէաբանական ինֆեկցիա, որի առաջացման պատճառներից մեկն էլ տամպոններն են:

Մանրէները, որոնց պատճառով սկսվում է տոքսիկ շոկի ախտանիշը, սովորաբար ապրում են մաշկի մակերեսին, քթի ու բերանի մեջ ու ոչ մի խնդիր չեն ստեղծում:

Բայց եթե դրանք հայտնվում են արյան մեջ, սկսում են թունավոր նյութեր արտադրել, որոնք վնասում են հյուսվածքները, մաշկն ու ներքին օրգանները:

Հիվանդությունը շատ վտանգավոր է, դրա համար էլ նման հիվանդներին անհապաղ օգնություն է պետք ցուցաբերել:

Բայց, ցավոք, աղջկա հիվանդությունը չափազանց ուշ են ախտորոշել, ու մանրէները արդեն հասցրել էին անդառնալիորեն վնասել նրա օրգանները:

Նա մահացել է մեկ շաբաթ անց՝ ուղեղում սկսված արյունահոսության պատճառով:

Այդ ժամանակ նրան արդեն արհեստական արյան շրջանառության սարք էին միացրել:

Հիմա աղջկա մայրը բոլորին նախազգուշացնում է տոքսիկ շոկի ախտանիշի մասին, որի առաջին ախտանիշները նման են մրսածության կամ գրիպի:

«Ամուսինս երբեք չէր լսել տոքսիկ շոկի ախտանիշի մասին: Եթե որևէ հայր կարդա այս մասին ու նրա դուստրը հանկարծ հիվանդանա, այս գիտելիքը կօգնի փրկել նրա կյանքը», – ասում է Ջեմմայի մայրը:

ԱՂԲՅՈՒՐ

(Visited 1 454 times, 11 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: