Այսքան ժամանակ չեք իմացել, թե ինչու է Շիրազն ապտակել Զառա Արամյանին

Պարզվում է Զառան, երբ առաջին դասարան է եղել, ապտակ է ստացել հայ մեծանուն գրող Հովհաննես Շիրազի կողմից: Ինչպես ինքն է նշում`այդ ապտակը հնարավոր դրական դերն է ունեցել Զառայի կյանքում:

Բանն այն է, որ դերասանուհին առաջին դասարանում դրսում իր ռուս դասընկերուհու հետ զրուցելիս ռուսերեն է խոսել, ինչը զայրացրել է Շիրազին: Հաղորդավարուհու հրապարակումը`ստորև.

«Առաջին դասարանում էի և մի օր դասընկերուհուս հետ միասին գնում էի տուն… կանգառում ռուսերենով, քանզի ընկերուհիս ռուս էր, բարձր և անհոգ ձայնով բլբլում էի, մեկ էլ հենց ինձ, ոչ թե ընկերուհուս մոտեցավ մի տարեց մարդ, ալեխառն մազերով, մոխրագույն,

գոտին վերև կապած, թիկնոցով, ձեռքերը մեջքին դրած… Խիստ հայացքով նայեց ինձ, ուժեղ ապտակեց ու ասաց…”Ի՞նչ է, դու ռուս ես, որ հայերենով չես խոսում”… ու դանդաղ, գլուխը զայրույթից թափահարելով, հեռացավ… Զարմանքից, ցավից և ավելի շատ, կանգառում կանգնած

մարդկանց լռությունից ես բարձր լաց էի լինում… Հանկարծ ինձ մոտեցավ այս տեսարանի ներկա մի կին ու շատ ջերմ ձայնով ասած…”Աղջիկ ջան, լաց մի եղիր, ամբողջ կյանքումդ հիշիր, քեզ հենց նոր ընտրեց և ապտակեց մեծն Շիրազը”…

Այսօր Շիրազը կդառնար 109 տարեկան»:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: