Երբ տնօրենս ինձ կանչեց իր սենյակ, հասկացա որ ինչ-որ բան այն չէ, բայց․․․Պատրաստ էի ամեն ինչի, բայց, որ նման բան կառաջար կի․․․Էդ օրը գնացի աշխատանքի շատ բարձր տրամադրությամբ։ Իմ սի րելին ինձ ամուսնության առաջարկ էր արել նախորդ օրը: Հա գա իմ նոր զգեստը ու ինձնից գոհ գնացի աշխատանքի, բայց հենց մտա գրասենյակ, գործընկերներս դժ գոհ դեմ քով ինձ նայեցին:
Ընդմիջմանը ընկերուհիս ինձ ասեց.
-Միայն թե չնեղանաս, բայց այս զգեստը քեզ ընդհանրապես չի սազում։Ես քեզ որպես ընկեր եմ ասում:Բոլորը ծիծաղում են քեզ վրա:
Դա քեզ ծերացնում է:
Դու ընդհանրապես ճաշակ չունես: Որպես ընկերուհի՝ խորհուրդ եմ տալիս չհագնել սա։ Ես անմիջապես մոտեցա հայելուն, չէի հասկան ում ինչու է ընկերուհիս նման բան ասում, ախր այս զգեստն իսկապես ինձ շատ էր սազում։ Տրամադրությունս ընկավ: Ու շուտ դուրս եկա գրասենյակից՝ մոռանալով անջատել համակարգիչը:
Երեկոյան փեսացուս նկատեց, որ անտրամադիր եմ, բայց հարցեր չտվեց:Կարծում էր, որ ես ամեն ինչ կպատմեմ, բայց չդիմացավ և
հարցրեց, թե ինչ է պատահել։ Ես պատմեցի ընկերուհուս խոսքերի մասին. Նա անմիջապես հասկացավ, որ ընկերուհիս նախանձում
է: Չէ՞ որ աշխատանքի մեջ ես լավագույնն էի, շուտով ամուսնանում եմ, իսկ նա իր կյանքում ոչնչի չի հասել։
Հաջորդ օրը տնօրենը ինձ կանչեց իր մոտ։ Նա ինձ խիստ դիտողություն արեց, քանի որ նախորդ օրվա աշխատանքում կոպիտ սխալ
ներ կային:
Տնօրենս ապշած էր, ես երբեք սխալներ թույլ չէի տալիս, իմ աշխատանքը միշտ անթերի է եղել: Ես ամեն ինչ հասկացա, հիշեցի որ նախ որդ օրը համակարգիչս չէի անջատել: Մեր գրասենյակում տեսախցիկներ կան: Խնդրեցի տնօերնին նայել ձայնագրությունը: Ես տնօրե նին ապացուցեցի, որ դա ընկերուհուս ձեռքի գործն էր: Նրան հեռացրին, իսկ ես շատ արագ շտկեցի սխալները: