Ամուսինս ինձ համոզում էր, որ ես երեխային թողնեմ ծնողներիս խնամքին, որպեսզի մենք կարողանանք վայելել մեր կյանքը

<<Մեզ մոտ ամեն ինչ զարգացավ սովորականի պես ՝ հարսանիք, հիփոթեք, հղիություն: Ես անկեղծորեն չեմ կարող ասել, որ ուզում էի անմիջապես երեխա ունենալ, բայց երբ իմացա, որ հղի եմ, շատ ուրախացա և զգացի մայրական բնազդ: Շատ էի անհանգստանում, անընդհատ ցանկանում էի լինել բժշկի հսկողության տակ. Միշան էլ էր, իհարկե անհանգստանում, բայց ոչ այնպես, ինչպես ես>>։

֊ Իսկ Միշան շա՞տ էր անհանգստանում երեխայի համար,֊ մի անգամ հարցրին ինձ։

֊ Ես կասեի նա ավելի շատ անհանգստանում էր ինձ համար:

https://pixabay.com/ для иллюстрации статьи

Ես շատ եմ նկատել, որ նա չի մտածում երեխայի մասին, նա միայն մտածում էր, որ ինձ համար դժվար է քայլել, և հետո նա մի քանի անգամ ասել է, որ իմ կազմվածքը շատ տգեղ է դարձել։ Իհարկե, ես փորձեցի հասկացնել նրան, որ դա ժամանակավոր է, որ երեխան ունենալուց հետո ես կնիհարեմ։ Բայց նա չէր հասկանում և նույնիսկ մի անգամ ասաց, որ իրեն տհաճ է քնել ինձ հետ նույն անկողնում և սկսեց քնել հյուրասենյակում:

Ես անկեղծ ասած դրանից ավելի շատ ուրախացա, քանի որ փորս արդեն մեծացել էր և ինձ մեծ տարածք էր անհրաժեշտ` քնելու համար։ Մի օր նա այլևս չդիմացավ և ասաց.

֊ Մաշա քեզ չի՞ թվում, որ այս ամենն արդեն շատ է մեզ համար։ Դու շուտով կունենաս երեխային և այդ ժամանակ մենք ոչինչ չենք կարողանա անել, դու այդ մասին մտածե՞լ ես։

֊ Միշ ի՞նչ ես խոսում, այս պահին երեխան ինձ համար առաջին տեղում է։

Непростая история: "Муж оставил меня с грудным ребенком на руках ...

֊ Ես մտածում եմ մեր կյանքի մասին, իսկ դու միայն երեխայի։ Իհարկե ես քեզ շատ եմ սիրում, բայց դեռ այս ամենի ժամանակը չէ։ Մենք դեռ երիտասարդ ենք, արի երեխային տանք քո ծնողներին, իսկ մենք վայելենք մեր կյանքը, երբ պատրաստ կլինենք այդ ժամանակ կպլանավորենք, և կունենանք երեխա։

Ես չէի հավատում իմ ականջներին, մարդը, որին ես իմ կյանքից առավել եմ սիրել այժմ նայելով իմ աչքերի մեջ, ինձ կարողանում է ասել նման խոսքեր։ Իհարկե ես չհամաձայնեցի, ես դեռ երեխային չէի ունեցել , բայց սիրում էի ամեն ինչից առավել, ես չէի պատկերացնում իմ կյանքն առանց նրա։

Բայց ես այդ ժամանակ չմտածեցի ամուսնալուծության մասին, քանի որ մտածում էի, որ փոքրիկիս ծնվելուց հետո միշայի մոտ ամեն ինչ կփոխվի։

Անցել է 4 տանի երեխայի ծննդյան օրվանից, մենք վերջերս ենք ամուսնալուծվել, ես չեմ մեղադրում նրան, այլ շնորհակալ եմ, որ նա ժամանակին ցույց տվեց իր իսկական դեմքը։

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

(Visited 400 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: