Ամուսինը պատրաստվում էր որսի գնալ, կինը ցանկություն հայտնեց միանալ նրան: Սկզբում ամուսինը չէր համաձայնվում, բայց հետո ընդառաջ գնաց կնոջ ցանկությանը: Թեպետ գիտեր, որ կնոջ ներկայությունը ոչ մի լավ բանի չէր հանգեցնելու: Միևնույն ժամանակ, նա լավ գիտեր, կինը միշտ հասնում էր իր ուզածին և այս անգամը ևս բացառություն չէր: Նա համաձայնեց նրան իր հետ տանել։ Հավաքվեցին ու գնացին անտառ: Եվ հիմա նրանք գալիս են անտառ, ամուսինը տալիս է նրան հրացանը և ասում.-Դու կանգնիր այստեղ և սպասիր,
իսկ ես գնում եմ եղջերու գտնելու։ Երբ եղջերուն վազի դեպի քեզ, կրակիր, հետո կանչիր ինձ, կանգնիր ու պահպանիր եղջերուի մարմինը, մինչև ես գամ, պարզապես մի՛ լքիր այս վայրը, սպասիր ինձ։ Ամուսինը թողեց կնոջը, իսկ ինքը գնաց ընկերների հետ խմելու։ Հանկարծ կրակոց լսվեց, հետո՝ ճի չեր։ Ամուսինը վազեց այն տեղը, ուր թողել էր կնոջը և տեսավ՝ կնոջ մոտ մարմին է ընկած, իսկ մի տղամարդ վազում էր ու գոռում. -Այո, սա քո եղջերուն է, քոնը: Տեր, թույլ տուր գոնե թամբը հանեմ։