ԱՄՆ-ից վերադառնալիս ինձ պետք է դիմավորեր մանկության ընկերս, բայց որ մեր հանդիպումը այդպիսի ընթացք կունենա, չէի սպասում․․․Դպրոցում ես աչքի ընկնող աղջիկ էի դեռ առաջին դասարանից: 5-րդ դսարանում մեր դասարան տեղափոխվեց մի տղա:
Նրա հետ ոչ-ոք չէր ցանկանում ընկերություն անել իր արտաքինի պատճառով:Նա թեթևակի գեր էր,ակնոցներով, աչքերը փոքր, մա-
զերը չեմ էլ կարող ասել ինչպիսին: Նրան բոլորը ծաղրում էին, բայց սովորում էր գերազանց: Ես խղճացի նրան և որոշեցի ընկերութ-
յուն անել նրա հետ:
Նա նման չէր ուրիշներին, և ամենևին էլ այնպիսին չէր, ինչպես բոլորն էին պատկերացնում:Մեր ծնողները նույնպես ընկերացան:Ցա վոք, այդ ամենը երկար չշարունակվեց:7-րդ դասարանն ավար տելուց հետո մենք հայրիկի նոր աշխատանքի համար տեղափոխվում էինք ԱՄՆ:Ես այնքան տխուր էի:
Վերջին օրը նա ինձ սիրո խոստովանություն արեց: Մենք շփվում էինք համացանցով, բայց ես լռում էի և ոչինչ չէի պատմում իմ նոր կյանքից: Վերջ ապես լրացավ իմ 18 տարին և ես վերադարձա հայրենիք:
Ես այնքան երջանիկ էի, որ կրկին տեսնելու եմ նրան: Նա օդանավակայանում պետք է դիմավորեր ինձ, և հանկարծ մեջքից ինձ գր-
կում են, և երբ ես շրջվում եմ, տեսնում մի գեղեցկադեմ երիտասարդի: Նա շատ էր փոխվել, կարող եմ ասել ՝ դարձել էր իդեալական:
Հիմա մենք ապրում ենք շատ երջանիկ, ունենք մի հրաշք աղջնակ, և մոտակա երկու շաբաթում տղայի ենք սպասում: