Աղջիկներն ասեցին` եկած-չեկած տղաներին իրանով ա արել… Անահիտ Կիրակոսյանի անկեղծ զրույցը

Մհեր Բաղդասարյանն այս օրերին Երևանում է: Հաղորդավարն իր Tet a Tet հաղորդման շրջանակներում հյուրընկալել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին:

Անահիտը ծնունդով Վանաձորից է: Դերասանուհին 8-րդ դասարանում սովորելիս է եղել, երբ ընտանիքը որոշում է կայացրել Երևան տեղափոխվելու, պատճառը`դերասանուհու քույրերի մայրաքաղաքի ուսումն էր, ինչպես ինքն է նշում`դժվար էր 2 ընտանիք պահելը:

Անահիտը այս օրերը հիշելիս նշում է, որ չափազանց դժվար է եղել այս տեղափոխությունն իր համար, նա  նշում է, որ բարդույթներ է ունեցել` անընդհատ դասընկերներին համոզելու, որ Վանաձորը թվով 3-րդ քաղաքն է, որ Երևանից դուրս այլ «աշխարհներ» էլ կան:

Անահիտը նշում է, որ բախվել է բարբառային խնդրին: Նրան մոտեցել են դասարանի տղաներն ու առաջարկել ընկերություն անել, դերասանուհին նրանց բոլորին դրական պատասխան է տվել`չիմանալով, որ նրանք պարզապես աղջիկ-տղա ընկերության մասին չեն խոսում:

«Ես մտածում էի, որ նրանց առաջարկը պարզապես ընկերության մասին է, մեզ մոտ ասում են`կլինես իմ սիրածը, դրա համար ես չէի հասկանում, թե նրանք ինչ են ասում`«իմ ընկերուհին կլինես», կամ «արի ընկերություն անենք» արտահայտություններն անելով: Ստացվում է, որ միաժամանակ 3 դասընկերոջ «այո » էի ասել: Աղջիկները ինձ այլ հայացքով էին նայում, ասեցին`եկած-չեկած տղաներին իրանով ա արել, մինչև կանգնեցի բոլորի առաջ և ասացի, որ ես այլ բան եմ հասկացել: Լոռեցու միամտություն էր էլի»,— նշեց դերասանուհին:

Понравилась статья? Поделиться с друзьями: