Հեռավոր երկրում՝ հանգիստ քաղաքում, ապրում էր Մաքսիմ անունով մի տղա։ Նա ուներ անսովոր մայր, նա ուներ ընդամենը մեկ աչք: Այդ պատճառով Մաքսիմը ընկերների մոտ հաճախ ամաչում էր մոր արտաքին տեսքի համար, կոպտում և նույնիսկ վիրավորում էր նրան արտաքինի պատճառով։
Մի օր, երբ Մաքսիմը 15 տարեկան էր, նա որոշեց հեռանալ քաղաքից` այլ վայրում նոր կյանք սկսելու համար։ Նա հեռացավ, առանց մորը հրաժեշտ տալու` չնայած վերջինիս տխրությանը և արցունքներին:
Անցան երկար ու ձիգ տարիներ, եւ ահա մի օր, երբ Մաքսիմը վերադարձավ հայրենի քաղաք, նա տեղեկացավ տխուր լուրի մասին՝ մայրը մահացել էր։ Նրանք, ովքեր նրան տեղեկացրել էին ծեր կնոջ մահվան մասին, չգիտեին, որ այս երիտասարդը նրա որդին է։ Նրանք պատմեցին մի աչքով կնոջ և նրա փոքրիկ որդու մասին ցավալի պատմությունը։
Պարզվեց, որ երբ Մաքսիմը փոքր երեխա էր, բակում խաղալիս ընկել էր` դեմքը գետնին զարկելով։ Դա հանգեցրել է վնասվածքի, և նա ստիպված է եղել հեռացնել մեկ աչքը։ Երեխան մնացել էր մի աչքով։ Նրա մայրը, չզղջալով իր համար, որոշել էր վիրահատության գնալ, որպեսզի մի աչքը վերցնի իրենից և տա որդուն։
Վիրահատությունը հաջող էր, երեխան վերգտավ երկրորդ աչքը, իսկ մայրը մնաց մի աչքով։ Միայն այժմ Մաքսիմը գիտակցեց մոր ցուցադրած ողջ զոհողությունն ու սերը։ Նա հասկացավ, որ նրա արտաքին տեսքը նշանակություն չունի.կարևորն այն էր, թե ինչպես է նա սիրում և հոգ տանում իր մասին:
Մաքսիմը ասես ցնցվեց, լսելով այս պատմությունը։
Խորապես հուզվելով այս լուրից՝ Մաքսիմը բարձրաձայն լաց եղավ, բայց ոչ թե ամոթից, կամ մայրիկի հանդեպ դաժան վերաբերմունքից, այլ մոր հանդեպ երախտագիտությունից և հարգանքից։ Նա հասկացավ, որ նա իսկական հերոս է, որը պատրաստ է ամեն ինչ անել իր երեխայի համար: Պատրաստ էր ամեն ինչ տալ, միայն թե մի հրաշքով ժամանակը հետ բերեր ու ամբողջ հոգով ու սրտով փարվել մայրական սրտին, բայց ուշ էր …
Եվ վերջում, Մաքսիմը իմաստուն խոսք ասաց մոր մասին. «Կարևորն այն չէ, թե քանի աչք ունես, այլ որքան սեր կա սրտումդ։ Մայրս իմ երբևէ ճանաչած ամենաբարի և նվիրված անձնավորությունն էր, և ես միշտ երախտապարտ կլինեմ նրան` իր զոհաբերության և անսահման սիրո համար»: