յսօր Ադրբեջանում նշում են իրենց ազգի հերոս Յուրի Կովալևի ծննդյան օրը։ Վերջինիս 1992 թվականին շնորհվել է ազգային հերոսի կոչում։ Կովալևը մասնակցել է Արցախյան պատերազմին, սակայն մյուս հրամանատարների նման ստանձնել է ահաբեկչական գործողություններ պալանվորելու և իրականացնելու գործընթացը։ Նրա նման հրամանատարները հավաքել են անփորձ երիտասարդների և նրանց կյանքի հաշվին փորձել են տարածքներ գրավել։
Սակայն մյուս հրամանատարների նման, երբ մարտի դաշտում անհաջողության են բախվել, նրանք թողել են զորքը և փախել դեպի Բաքու՝ նոր առաջադրանք ստանալու։ Նման հրամանատարներից մեկը նաև Ադրբեջանի պաշտպանության ներկայիս նախարար Զաքիր Հասանովն է, ով պետության կողմից իրեն տրամադրված Վիլիս մակնիշի մեքենայով փախնում էր մարտի դաշտից, իսկ զորքը անտեր մնացել էր տեղում։ Այդ ժամանակ Հասանովի բախտը ժպտաց և նա չդարձավ մեր դիպուկահարի զոհը։
Սակայն Կովալևի բախտը չբերեց, փախուստի պահին մեր դիպուկահարներից մեկը կարողացավ վնասազերծել թշնամու ահաբեկիչ հրամանատարին և կասեցվեց նրա հետագա գործողությունները։ Եվ նման հրամանատարներին Ադրբեջանի իշխանությունը հետմահու շնորհեց ազգի հերոս և մինչ այժմ տոնում է նրանց ծննդյան օրերը։
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք