Մի տարեց ֆրանսիացի կին ինձ սովորեցրեց, թե ինչպես կարելի է պատրաստել իսկական ժուլիեն: Բաղադրատոմսով կկիսվեմ նաև Ձեզ հետ

Անհրաժեշտ է․

  • 500 գ սունկ շամպինիոնին,
  • 50 գ պանիր,
  • 50 գ սոխ,
  • 500 գ հավի կրծքամիս,
  • 50 գ կարագ,
  • 50 գ ալյուր,
  • 200 գ կաթ,
  • Ձեթ, աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

Հավի կրծքամիսը տապակեք մինչև դարչնագույն դառնալը, այնուհետև պատրաստել սոխառածը։ Դրա վրա ավելացրեք մանր կտրտած սունկ և կտրտած կիսաեփ հավի կրծքամիսը:

Ալյուրը լցրեք տապակի մեջ, 1 — 2 րոպե հետո ավելացրեք կարագը և կաթը, եփել 5 րոպե:

Ստացված զանգվածը լցրեք հավի կրծքամսի և սունկի վրա, և շաղ տվեք քերել պանիրը:

Դրեք նախապես տաքացված ջեռոցում 180՞ տակ և թողեք 15 րոպե: Պատրաստի ժուլիենը մատուցել տաք վիճակում: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 871 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: