Խրթխրթան կաթնաշոռապանրային ձողիկներ, որոնք կարող են գոհացնել անգամ ամենաքմահաճներին

Այս ուտելիքը իդեալական համապատսխանում է անսպասելի ճաշկերույթի կամ նախաճաշի դեպքում։

Այս պանրե ձողիկները կարելի է մատուցել կետչուպով կամ պատրաստել ձեր սիրելի սոուսը։

Բաղադրիչներ՝

  • 180 գրամ յուղային կաթնաշոռ,
  • 140 գրամ պինդ պանիր,
  • 2,5 ճաշի գդալ ալյուր,
  • 1 հավի ձու,
  • մի փոքր կանաչ սոխ՝ ըստ ճաշակի։
  • Լցնում ենք աղ նորից ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը՝

Քերում ենք պանիրը միջին քերիչով։ Ավելացնում ենք դրա վրա կանթաշոռ։ Մանր կտրատում ենք սոխը և նույնպես ավելացնում կանթաշոռապանրային զանգվածին։ Ավելացնում ենք ձու։ Աստիճանաբար ավելացնում ենք ալյուր։ Խմորը կկպչի ձեռքին, բայց ուադրություն մի դարձրեք։ Տապակայի մեջ տաքացնում ենք զտված ձեթը ։ Ձևավորում ենք խմորից երկար ձողիկներ և տապակում տապակայի մեջ։

Բարի ախորժակ։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: