Շատ թարմ և համեղ աղանդեր:
Ցանկալի է օգտագործել թթու կամ թթվա-քաղցր խնձորներ:
Բիսկվիթը կատարյալ կերպով լրացնում է համը:
Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 6-8 չափաբաժին:
Բաղադրիչներ.
Մուս․
— 500-600 գր խնձոր
— 30 գր սպիտակաձավար
— 100 գր շաքարավազ
Բիսկվիթ․
— 1 հավկիթ
— 50 գր շաքարավազ
— ½ թեյի գդալ դարչին
— 30-40 գր ալյուր
Պատրաստման եղանակը․
Մաքրեք խնձորները, հանեք մեջտեղի հատվածը, կտրատեք:
Խնձորները փաթաթեք փայլաթիթեղի մեջ, դրեք ջեռոցի կաղապարի մեջ և տեղադրեք ջեռոցի մեջ: Թողեք այնտեղ 30-40 րոպե 180 աստիճանի տակ:
Սառեցրեք խնձորները, անցկացրեք քերիչի միջով:
Պետք է ստացվի 250 գր խյուս:
Այդ խյուսի մեջ ավելացրեք 300 մլ ջուր:
Ավելացրեք շաքարավազ: Եռացրեք:
Ավելացրեք սպիտակաձավար: Եփեք փոքր կրակի վրա մինչև թանձրանալը:
Սառեցրեք:
Ստացված զանգվածը հարեք:
Պատրաստում ենք բիսկվիթը․
Հավկիթը հարեք շաքարավազի հետ:
Ավելացրեք դարչինը, խառնեք:
Ավելացրեք ալյուրը, խառնեք:
Կաղապարը կարագով քսեք:
Լցրեք խմորը:
Դրեք 180 աստիճան տաքացած ջեռոց և թխեք 10-15 րոպե:
Սառեցրեք:
Բիսկվիթից կլորակներ կտրատեք:
Տեղադրեք մատուցելու բաժակների մեջ:
Բիսկվիթի վրա տեղադրեք մուսը:
Դրեք սառնարան 2-3 ժամով:
Մատուցման ժամանակ ցանեք դարչին և զարդարեք անանուխով: