Դդմիկը պատրաստում եմ աղացած մսով ամբողջ ամառվա ընթացքում. Համոզված եմ, որ այս տարբերակը Ձեզ նույնպես դուր կգա

Անսովոր, բայց շատ համեղ ուտեստ…

Անհրաժեշտ է.

  • 3֊4 դդմիկ,
  • 1 սոխ,
  • 350֊ 450 գ հավի աղացած միս,
  • 1 կամ 2 ձու,
  • Աղ, պղպեղ֊ ըստ ճաշակի,
  • Մի քանի լոլիկ,
  • 50֊ 80 գ չորահաց,
  • 50֊ 70 գ քերած պանիր։

Պատրաստման եղանակը.

Լվացեք դդմիկները, եթե այն երիտասարդ է կարող եք չկլպել։ Կտրեք շրջանակներով, որոնց հաստությունը պետք է լինի 1,5֊2 սմ։

Թեյի գդալի կամ փոքր բաժակի օգնությամբ հանեք միջուկները։

Շրջանակների վրա ցանեք աղ, իսկ միջուկները մանրացրեք բլենդերի օգնությամբ։

Աղացած բանջարեղենը լցրեք աղացած մսի վրա, ավելացրեք աղ, պղպեղ և լավ խառնեք։

Շրջանակները լցոնեք պատրաստված ֆարշով և դրեք յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

Յուրաքանչյուր դդմիկի վրա քսեք ձու, և շաղ տվեք չորահացի փոշի։

Լոլիկները նույնպես կտրեք շրջանաձև և դրեք դդմիկների վրա։

Տապակը տեղափոխեք նախապես տաքացված ջեռոց և թողեք 35 րոպե, 180 աստիճանի տակ։

Որից վետո հանեք տապակը, շաղ տվեք քերած պանիր և նորից տեղափոխեք ջեռոց ևդ 5 րոպեով, որպեսզի պանիրը հալվի։

Լցոնված դդմիկների վրա շաղ տվեք մանր կտրատված կանաչի և մատուցեք։

Բարի ախորժակ…

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 160 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: