Անկրկնելի մարինացված վարունգով աղցան՝ ձմռան համար

ՆԵրկայացնում ենք վարունգ մարինացնելու յուրահատուկ տարբերակ: Ձմռան համար այսպիսի աղցան պատրաստելով՝ կկարողանաք հրաշալի լրացում ստանալ ընթրիքի համար: Մատուցելիս՝ ցանկության դեպքում, կարելի է նաև թթվասեր ավելացնել:

Картинки по запросу Супер вкусный маринованный салат из огурцов на зиму

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • վարունգ՝ 1,5կգ
  • գազար՝ 750գ
  • սխտոր՝ 200գ

200մլ ջրի մարինադի համար.

  • աղ՝ 1թ.գ.
  • շաքարավազ՝ 2թ.գ.
  • քացախ 9%՝ 20մլ

Յուրաքանչյուր 0,5լ բանկայի մեջ.

  • մեխակ՝ 3 հատ
  • հատիկավոր սև պղպեղ՝ 3 հատ
  • դափնետերև՝ 1 հատ

Պատրաստման եղանակ.

  • Բանջարեղենը լավ լվանում ենք և հանում պոչիկները:
  • Վարունգը կտրատում ենք ցանկացած կերպ:
  • Գազարն անցկացնում ենք քերիչով, սխտորը մաքրում և ճզմում:
  • Մեծ կաթսայի մեջ խառնում ենք նախապատրաստված բաղադրիչները, խառնում և թողնում 10-15 րոպե:
  • Այդ ընթացքում ստերիլիզացնում ենք բանկաները և դնում համեմունքները:
  • Պատրաստի աղցանը լցնում ենք բանկաների մեջ:
  • Պատրաստում ենք մարինադը: Կաթսայի մեջ ջուրն ենք լցնում, ավելացնում շաքարավազն ու աղը, հասցնում ենք եռման աստիճանի և ավելացնում քացախը: Ստացված մարինադը տաք վիճակում լցնում ենք բանկաների մեջ և ծածկում կափարիչով:
  • Աղցանը ստերիլիզացնում ենք 10 րոպե և փակում բանկաները:
  • Պատրաստի աղցանով բանկաները փաթաթում ենք տաք ծածկոցով և թողնում՝ մինչ դրանք կսառեն:
Супер вкусный маринованный салат из огурцов на зиму

Բարի ախորժակ…

texekatu.ru


(Visited 353 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: