Հոգեբանական թեստ. Ընտրեք ժամացույցերից մեկը և իմացեք Ձեր կյանքի մասին ավելին

Այս թեստը կբացահայտի, արդյոք Դուք ապրում եք Ձեր անցյալում, թե պատրաստ եք գնալ դեպի առաջ: Նայեք նկարին և ընտրեք այն ժամացույցը, որը Ձեզ ամենաշատն է դուր գալիս:

Ժամացույց 1

Դուք ապրում եք ներկա պահով: Դուք գիտեք, թե ինչպես կարելի է վայելել փոքրիկ ուրախությունները։ Դուք գոհ եք և երախտապարտ Ձեր ունեցածի համար: Դուք շրջապատված եք շատ ընկերներով և ջերմ հարազատներով, և դա համարում եք Ձեր ամենամեծ հաջողությունը։ Դուք գիտեք, թե ինչպես վայելել այն պահը, որը կատարվում է Ձեզ հետ և բավարարվում եք նրանով, ինչ ունեք հենց հիմա։ Դուք այնպիսի մարդ եք, ում չի ծանրաբեռնում ո՛չ անցյալը, ո՛չ ապագան։

Ժամացույց 2

Դուք չեք ապրում անցյալով, քանի որ Դուք ապագայով ապրող մարդ եք։ Դուք լի եք տարբեր գաղափարներով։ Դուք հաճախ անհանգստություն եք զգում վաղվա օրվա հետ կապված անորոշության պատճառով։ Քանի որ Դուք ապրում եք ապագայով, չեք կարողանում վայելել ներկա պահը: Ավելի գոհ և երջանիկ լինելու համար դադարեք ապրել ապագայով և վայելեք Ձեր ապրած յուրաքանչյուր պահը:

Ժամացույց 3

Դուք լիովին ապրում եք անցյալով։ Ձեզ անհրաժեշտ է նոր նպատակ և երազանք, որը ուժ կտա Ձեզ: Դուք չեք կարողանում ձերբազատվել ափսոսանքներից, և դրա պատճառով ապրում եք անցյալով: Ժամանակն է դադարեցնել ափսոսանքը և ապրել անցյալի թակարդում: Սխալները կյանքի անբաժան մասն են, պետք է դրանցից դասեր քաղել ու առաջ շարժվել։ Իսկ Դուք թանկագին ժամանակը վատնում եք ափսոսանքների վրա՝ կյանքը լիարժեք ապրելու փոխարեն:

Ժամացույց 4

Այս ժամացույցը ցույց է տալիս, որ Դուք միշտ վերադառնում եք դեպի անցյալ։ Ձեզ թվում է, որ այնտեղ միշտ ավելի լավ է ու գեղեցիկ։ Սկսեիք ապրել այսօրվա օրով և վայելեք ամեն պահը։ Ձեզ թվում է, որ կյանքը ներկայում ավելի անհետաքրքիր է, քան Ձեր ապրածը: Հաճախ մտածում եք, որ Ձեր ուշադրությանն են արժանի միայն այն մարդիկ, որոնց նախկինում հանդիպել եք՝ դրանով իսկ զրկելով Ձեզ նոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունից։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 106 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: