Թեստ․ Ընտրեք փղերից մեկը և ստացեք հաղորդագրություն, որի միջոցով կբացահայտեք Ձեր բնավորության գաղտնի կղմերը։

Ընտրեք ստորև ներկայացված փղերից մեկը և ստացեք հաղորդագրություն, որի միջոցով կբացահայտեք Ձեր բնավորության գաղտնի կղմերը։

Փիղ 1․

Խաղաղասեր, ներդաշնակ, ոգեշնչվող մարդ եք, ով վայելում է կյանքի հավասարակշռությունն ու հանգստությունը։ Կոնֆլիկտներում ձգտում եք պասիվ դիրք գրավել։ Չնայած հանգստությունը դրական հատկություն է, հարկավոր է սովորել վստահել մարդկանց և լուծել կոնֆլիկտները՝ խնդիրներից չփախչելու համար։

Փիղ 2․

Պերֆեկցիոնիստ, մարդ, ով չի խուսափում պատասխանատվությունից և միշտ ձգտում է ամեն ինչ իդեալական անել։ Ունեք սեփական արժեքներ, համոզմունքներ ու իդեալներ և ցանկանում եք, որ ամբողջ աշխարհը հետևի դրանց։ Երբեմն Ձեզ համար դժվար է ընդունել մյուսների կարծիքը։ Այնքան էլ հակված չեք փոփոխությունների, սակայն երբեմն հարկավոր է ճկունություն ցուցաբերել և պատրաստ լինել փոփոխությունների։

Փիղ 3․

Խելացի եք, զգուշավոր, ձգտում եք կայունության կյանքի բոլոր ոլորտներում, նույնիսկ զգացմունքներում։ Մանրամասն ծրագրում եք կյանքը։ Ձեզ վախեցնում է նոր սկսվող ամեն բան, ինչը չի մտնում Ձեր ծրագրերի մեջ։ Բաց եղեք աշխարհի համար և ինքներդ Ձեզ թույլ տվեք մի փոքր երազել։

Փիղ 4․

Ակտիվ եք, նախաձեռնող, ուրախ մարդ, ով լողում է հոսանքի ուղղությամբ։ Սիրում եք կյանքը, վայելում արկածներն ու ճամփորդությունները։ Ձեզ գրավում են պարզ բաները։

Փիղ 5․

Դուք զգացմունքային եք, Ձեզ նեղացնելը բավական հեշտ է։ Մարդիկ ոչ միշտ են տեսնում Ձեր յուրահատկությունը, բայց Դուք այն դիմակի տակ չեք թաքցնում։ Հարկավոր է սովորել երբեմն «ոչ» ասել։

Փիղ 6․

Հավատարիմ, կարեկցող մարդ եք, ով կարողանում է լավ ընկեր լինել և առանց որևէ բան պահանջելու օգնել շրջապատին։ Տանել չեք կարողանում դավաճանությունը և միշտ մտածում եք մյուսների մասին՝ նախքան Ձեր մասին մտածելը։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 111 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: