Թեստ․ Ընտրեք ծրարներից մեկը և պարզեք, թե ինչ է ցանկանում ասել Ձեզ տիեզերքը 

Այսօր առաջարկում ենք Ձեզ այս թեստի միջոցով հաղորդագրություն ստանալ Տիեզերքի կողմից։ Ընտրեք Ձեզ դուր եկած ծրարը և ստորև կարդացեք, թե ինչ է այն ուզում փոխանցել Ձեզ:

Ծրար 1

Թիվ մեկ ծրարում ասվում է, որ Դուք շատ եք փորձում չնկատել Ձեր կողքի մարդուն։ Նա բազմիցս ուշադրություն է դարձրել Ձեզ, նշաններ տվել, բայց Դուք դեռ չեք թողել նրան Ձեր կյանք։ Մտածեք, թե ինչու է դա տեղի ունենում: Միգուցե պետք է հնարավորություն տաք այդ մարդուն: Տիեզերքը խնդրում է Ձեզ ուշադրություն դարձնել այն պատճառներին, որոնք ստիպում են Ձեզ մերժել մեկ այլ անձի ուշադրությունը: Գուցե նա հիշեցնում է Ձեզ ինչ-որ մեկի մասին կամ վախեցնում է Ձեզ:

Ծրար 2

Թիվ երկու ծրարը պարունակում է նամակ, որտեղ ասվում է, որ այժմ Ձեր կյանքն այնպես է կառուցվել, որ միայն որոշ ոլորտներ են ստանում բավարար ուշադրություն, իսկ մնացածը մնում են անտեսանելի: Մտածեք, թե ինչու է դա տեղի ունենում: Ինչու՞ եք ինչ-որ բան անտեսում: Տիեզերքը հիշեցնում է Ձեզ, որ շատ կարևոր է պահպանել հավասարակշռությունը և չհրաժարվել կյանքի ոչ մի հաճույքից: Փորձեք Ձեր մեջ ուժ գտնել՝ նոր դերում ինքներդ Ձեզ ապացուցելու համար։

Ծրար 3

Տիեզերքը երկար ժամանակ փորձում է Ձեզ կարևոր խորհուրդներ փոխանցել։ Վերջերս Ձեզ թվում է, թե որքան արագ եք վազում, այնքան վերջնագիծն ավելի է հեռվանում։ Ակնհայտ է, որ Դուք պետք է մի փոքր փոխեք Ձեր հետագիծը, որպեսզի յուրաքանչյուրը քայլն էլ ավելի մոտեցնի նպատակին։ Ուստի տիեզերքը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել առաջին հերթին Ձեր հրատապ ցանկություններին և մտածել, թե երբ եք վերջին անգամ ժամանակ հատկացրել ինքներդ Ձեզ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 185 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: