Ընտրեք բաժակներից մեկը և կարդացեք, թե ինչ է նշանակում Ձեր ընտրությունը:
Բաժակ 1
Ձեզ պակասում է ներքին խաղաղությունը։ Թերևս Ձեր կյանքի բոլոր իրադարձությունները սրտին մոտ եք ընդունում: Դուք, հավանաբար, նրանցից չեք, ովքեր կարող են համբերատար սպասել զարգացումներին։ Հետևաբար, Դուք հաճախ շտապում եք եզրակացություններ անել:
Բաժակ 2
Ձեզ պակասում է գործնականությունը։ Հավանաբար հաճախ եք բոլոր իրավիճակներն ընկալում ոչ օգուտի տեսանկյունից։ Եվ գրեթե միշտ որոշումներ եք կայացնում ավելի շատ սրտով, քան մտքով: Դուք անկեղծ մարդ եք։
Բաժակ 3
Ձեզ պակասում են հաղորդակցման հմտությունները։ Դուք, հավանաբար, այն մարդկանցից չեք, ում համար հեշտ է խոսել անծանոթի հետ։ Ձեզ համար դժվար է ինչ-որ իրավիճակում օգտակար շփումներ հաստատել և զրույց պահպանել ճիշտ մակարդակի վրա։ Միգուցե Դուք ինքնաբավ մարդ եք և այլ մարդկանց կարիքը չունեք։
Բաժակ 4
Ձեզ պակասում է համառությունը, նպատակասլացությունը։ Միգուցե Դուք խաղաղ մարդ եք, ով խուսափում է վեճերից և չի պնդում իր կարծիքն ու շահերը։ Կամ Դուք հաճախ հետաձգում եք գործերը՝ չհասնելով ցանկալի արդյունքների։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն