Անցեք թեստը և պարզեք, թե տղամարդկանց առաջինը ինչով եք Դուք գրավում

Կանացի 4 դիմանկարներից ընտրեք այն մեկը, որն ամենից շատն է Ձեզ դուր գալիս։

Աղջիկ սև զգեստով

Եթե ​​Դուք ընտրել եք առաջին դիմանկարը, ապա տղամարդկանց գրավում եք ազատության հանդեպ Ձեր մեծ սիրով։ Նրանց համար Դուք գաղտնի երազանք եք՝ կրքոտ, ինքնաբավ, խելացի կին, ով գիտի, թե ինչ է ուզում և գիտի՝ ինչպես հասնել դրան: Դուք կաշկանդված չեք ավանդական նորմերով և ոչ ստանդարտ հայացքներ ունեք կյանքի և հարաբերությունների վերաբերյալ։ Այո, Դուք կարող եք հանդուրժել կարճ ոչ պարտավորված հարաբերությունները, բայց երբեք չեք համաձայնի «ազատ սիրո», եթե այս մարդու հետ լուրջ հարաբերությունների պլաններ ունեք։ Դուք ավելի խոհեմ և ողջամիտ եք, քան կարող է թվալ։ Ձեր հետ հարաբերությունների մեջ մտնելով՝ տղամարդը ստիպված կլինի խաղալ Ձեր կանոններով, բայց նա դա անմիջապես չի հասկանա։ Այդ իսկ պատճառով Ձեր զուգընկերների համար հաճախ անակնկալ է լինում, որ Դուք այլևս չեք հետաքրքրվում նրանցով։ Դուք շատերի համար մնում եք չբացահայտված առեղծված, և նրանք չեն կարողանում Ձեզ մոռանալ:

Աղջիկ սպիտակ զգեստով

Եթե ​​Դուք ընտրել եք երկրորդ դիմանկարը, ապա տղամարդկանց գրավում եք Ձեր ձեռնարկատիրությամբ և գործնականությամբ։ Նրանք հետաքրքրված են Ձեզանով, Դուք խելացի եք, կիրթ և ունեք լայն հայացքներ։ Դուք ազատորեն արտահայտում եք Ձեր կարծիքը և նույնիսկ պատրաստ եք վեճի մեջ մտնել Ձեր տեսակետը պաշտպանելու համար։ Դուք ծրագրեր ունեք և գիտեք, թե ինչպես հասնել Ձեր նպատակներին։ Դուք հարգում եք Ձեր ժամանակը և պահանջում այն ​​Ձեր զուգընկերներից, մինչդեռ գնահատում եք նրանց ժամանակը, և դա Ձեզ ավելի է առանձնացնում մյուս կանանցից: Հոգ եք տանում Ձեր ռեսուրսների մասին, չեք վատնում Ձեր ուժը, ժամանակը և գումարը մանրուքների վրա։ Լուրջ տղամարդկանց համար Դուք իդեալական եք միասին ապրելու, ամուսնության և լուրջ հարաբերությունների համար: Նրանք, ովքեր փորձում են ծիծաղել Ձեզ վրա կամ արժեզրկել Ձեր ձեռքբերումները, պարզապես Ձեր կողքին անապահով են զգում, Դուք չպետք է ուշադրություն դարձնեք նրանց վրա։

Աղջիկ կարմիր զգեստով

Եթե ​​Դուք ընտրել եք երրորդ դիմանկարը, ապա տղամարդկանց գրավում եք կյանքի համդեպ սիրով ու լավատեսությամբ։ Դուք լիցքավորում եք Ձեր էներգիայով և լավ տրամադրությամբ, հիացնում եք կյանքի հանդեպ Ձեր վերաբերմունքով։ Ձեր ակտիվ վերաբերմունքը վարակիչ է: Եվ, իհարկե, Դուք ցանկանում եք նմանատիպ զուգընկերոջը տեսնել Ձեր կողքին, բայց ավելի հաճախ է պատահում, որ Ձեր կողքին ճիշտ հակառակն է՝ որոշ ժամանակ նա դեռ կարող է ակտիվ լինել, բայց հետո ուժերը մարում են։ Եվ նա սկսում է էլ ավելի մեծ ուշադրություն պահանջել։ Ընդ որում, այս պահվածքը բնորոշ է ոչ միայն զուգընկերներին, այլ նաև Ձեր ընկերուհիներին կամ գործընկերներին։ Ձեր գանձումը սկսում է նվազել, և այն մարդիկ, ում նախկինում գրավիչ էիք համարում, այժմ նյարդայնացնում են Ձեզ, և Դուք պատրվակ եք փնտրում՝ հանդիպումները կրճատելու համար, քանի որ զգում եք, որ պետք է վերալիցքավորվեք: Եթե ​​այդ պահին մենակ չմնաք, հարաբերությունները կդադարեն:

Աղջիկ կապույտ զգեստով

Եթե ​​Դուք ընտրել եք չորրորդ դիմանկարը, ապա տղամարդկանց գրավում է Ձեր անպաշտպանությունը։ Դուք նրանց հնարավորություն եք տալիս զգալ որպես պաշտպան: Նրանք ցանկանում են հոգ տանել Ձեր մասին, պաշտպանել Ձեզ նաև այն պատճառով, որ տեսնում են, որ Դուք գնահատում եք իրենց վերաբերմունքը։ Տղամարդկանց գրավում է Ձեր ռոմանտիզմը, Ձեր երևակայական փխրունությունն ու թուլությունը։ Ձեզ համար չափազանց կարևոր է, որ հարաբերություններում լինի ռոմանտիկ երանգ, առանց դրա՝ Ձեզ համար որևէ սիրահետում իմաստ չի ունենա։ Շրջապատի տղամարդկանցից ոմանք Ձեզ համարում են պահպանողական, հնացած և նույնիսկ ոչ գործնական, բայց Դուք չպետք է անհանգստանաք դրա համար, Դուք դեռ բավականաչափ երկրպագուներ ունեք։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: