Մարտի 17-ին «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպությունը հայրենիքի պաշտպանության ժամանակ ծանր վիրավորում ստացած տղաների համար իրականացրեց ժամանցային երեկո։ Որին ներկա էին հայտնի դերասաններ, երգիչներ եւ այժմ բուժում ստացող վիրավոր տղաները։
Միջոցառման նպատակն էր վիրավոր տղաներին հաճելի եւ հետաքրքիր ժամանաց ապահովել, ուրախացնել եւ հոգեբանորեն քաջալերել նրանց։ Ժամանցային երեկոն անցավ երգիչների կատարումներով։ Դերասանները եւ պատերազմի մասնակից տղաները մեկ հարկի տակ էին, տղաներն էլ շատ տպավորված էին, որ մեկ հարկի տակ երգում- պարում, քեֆ էին անում իրենց կողմից սիրված դերասանների եւ երգիչների հետ։
Ամբողջ միջոցառմանը վիրավոր զինվորները շատ բարձր տրամադրությամբ, պարեցին եւ ուրախացան մինչև կեսգիշեր: Դերասաններն էլ խոստացան ավելի հաճախակի մասնակցել նմանատիպ միջոցառումների, որը հնարավորություն է ընձեռնում լինել տղաների կողքին։
Դերասանները կիսվեցին իրենց կարծիքներով եւ նշեցին, որ անչափ ուրախ են ,որ կարողացել են մասամբ աջակցել տղաներին, խոստացան հետագայում նոր ծրագրեր իրականացնել։ Իսկ հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված տղաներն նշեցին, որ եզակի, հրաշալի ու շատ հետաքրքիր օր էր սա իրենց համար: