Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, ՌԴ նախագահն իր նամակում հույս է հայտնել, որ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։

«Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների:

Ինչպես նաև ԱՊՀ, ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը», – ասված է Պուտինի ուղերձում։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 42 պատգամավոր:

աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: