Այս նյութը կարդալու ժամանակ դժվար է զսպել արցունքները: Երբեմն մենք չենք գնահատում այն, թե ինչ են մեզ համար անում մեր ծնողները:
Ծնված օրվանից նրանք մեր կողքին են, խնամում են մեզ և միշտ համբերատար են: Մեր իմացածի համար մենք պարտական ենք նրանց, քանի որ նրանք մեզ սովորեցնում են հաղթահարել կյանքի բոլոր բարդությունները: Երբ մեր ծնողները ծերանում են, նրանք մեր հոգատարության կարիքը զգում ենք այնքան, որքան մենք երեխա ժամանակ:
Երբեմն երեխաները ժամանակի բացակայության կամ հեշտ տարբերակներ փնտրելու համար ծնողներին տանում են ծերանոց, ինչը վերջիններիս համար իսկական տանջանք է դառնում: Ձեզ ենք ուզում ներկայացնել մի ընտանիքի մասին հուզիչ պատմություն:
Ընտանիքի անդամները երեքն էին` մայրը, հայրը և որդին: Հոր մահվանից հետո որդին որոշում է մորը ծերանոց տանել` պատճառաբանելով, որ ժամանակը չի բավականացնում նրան խնամելու համար: Մորը ծերանոց տանելուց հետո, որդին հազվադեպ է նրան այցի գնում:
Մի օր ծերանոցից զանգում են նրան և ասում, որ մոր վիճակը ծայրահեղ ծանր է, որ նա մահանում է: Տղան շտապ հասնում է այնտեղ և հարցնում մորը, թե ինչի կարիք ունի: Մայրը պատասխանում է.
-Տղա°ս, ես ուզում եմ, որ ծերանոցում օդափոխիչներ տեղադրես ու նոր սառնարաններ գնես, որպեսզի կերակուրը չփչանա: Այս տարիների ընթացքում հաճախ եմ քաղցած գիշերել:
Այս խնդրանքը շատ է զարմացնում որդուն և նա հարցնում է մորը, թե ինչո՞ւ է այսքան երկար սպասել այդ մասին ասելու համար, իսկ մայրը պատասխանում է.
-Տղա°ս, ես կարող էի ընտելանալ քաղցին և տապին, սակայն ես անկեղծորեն վախենում եմ, որ դու չես կարողանա հարմարվել այս ամենի հետ, երբ քո երեխաները քեզ նման տեղ տանեն…