2015 թվականի հունվար ամսին Ռիչարդ Ջոնսոնը Պերսեֆոնա անունով աղջիկ ունեցավ: Մեկ ամիս անց մայրը վերցրեց փոքրիկին և փախավ Կալիֆոռնիա: Բայց անմիջապես փախուստից հետո նա Ռիչարդին հայտնեց իր տարօրինակ որոշումը:
Մայրը պահանջեց, որ նա վերցնի աղջկան, հակառակ դեպքում նա որդեգրման կտա փոքրիկին:
Երիտասարդ հայրիկն անմիջապես գնաց և վերցրեց փոքրիկին:
Վերադառնալուց հետո Ռիչարդը հասկացավ, որ նա բոլորովին մենակ է իր փոքրիկ աղջկա հետ և ստիպված է փոքրիկին խնամել, չնայած նա դրան ընդհանրապես պատրաստ չէր: Նրա խոսքերով՝ մոր այդպիսի արարքը պայմանավորված էր հետծննդյան դեպրեսիայով:
Վախեցած և շփոթված Ռիչարդը Facebook սոցիալական ցանցում տեսավ մի խումբ, որը կոչվում էր «Հայրիկի կյանքը» («Life of Dad»): Այդ խմբում նա տեսավ ուրիշ միայնակ հայրիկների և նրանց փորձը՝ երեխայի դաստիարակության հարցում: Դա ոգեշնչեց նրան և ուժ տվեց:
Ռիչարդն արմատապես փոխեց իր կյանքը հանուն փոքրիկի: Վերջերս նա կիսվեց իր պատմությամբ՝ հրապարակելով այն այդ խմբում: Այն տարածվել է աշխարհով մեկ և հնարավոր է՝ դարձել է ոգեշնչման աղբյուր այլ երիտասարդ հայրիկների համար:
Ահա նրա պատմությունը.
«Իմ անունը Ռիչարդ Ջոնսոն է, և ես Պերսեֆոնա անունով աղջկա միայնակ հայրիկն եմ: Աղջկաս մայրիկը լքել է մեզ աղջկա ծնունդից մեկ ամիս հետո: Մենք մինչև հիմա չգիտենք, թե ինչու է նա այդպիսի որոշում կայացրել, բայց ենթադրում ենք, որ հիմնական պատճառը հետծննդյան դեպրեսիան է: Երբ մեզ մենակ թողեցին, ես պատահաբար տեսա ձեր խմբի էջը: Ես շատ էի նյարդայնանում և վախենում հայր լինելու պատասխանատվությունից և ահա ես անսպասելիորեն դարձա միայնակ հայր: Ես վստահ չէի, որ կարող եմ գլուխ հանել դրանից»:
«Ես կարդացել եմ նոր ծնողների բոլոր պատմությունները և YouTube-ում նայել եմ հազարավոր տեսանյութեր, ուսումնասիրել եմ այն ամենը, ինչ պետք է իմանան ծնողները՝ եղունգների կտրելուց և մազերը հյուսելուց մինչև ընդհանուր հարցեր: Հետո ես ավելի ուշադիր եղա ձեր խմբին և տեսա շատ ուրիշ հայրիկների՝ հայտնված իմ նույն իրավիճակում»:
«Այս էջը ինձ վստահություն տվեց և իսկապես օգնեց ինձ անցնել այս ամենի միջով»:
«Այսօր մենք երկուսս էլ շատ երջանիկ ենք և շարունակում ենք միասին մեծանալ: Իմ փոքրիկն այսօր 10 ամսական է, և ես հիմա դարձել եմ փորձառու խորհրդատու իմ ընկերների համար: Մենք՝ ես և իմ աղջկը, անցել ենք երկար ճանապարհ և իսկապես պարտական ենք այս էջին և այստեղ եղած մարդկանց: Ընդունեք շնորհակալություն իմ և աղջկաս կողմից:
Պերսեֆոնա և Ռիչարդ Ջոնսոն»:
Այսպիսի արարքը հարգանքի է արժանի: