Գորգերի մաքրումը ծախսատար է և դժվար: Ի վերջո, լավ արդյունքի համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնագիտացված քիմ իական միջոցներ, որոնք պետք է օգտագործվեն խիստ հրահանգներով: Սակայն, եթե դուք ունեք կարճ մազիկներով գորգ , ապա այն մաքրելու մի լավ ճանապարհ կա, որը հեշտությամբ կիրառելի է ցանկացած տանը:
Դա չոր մաքրման մեթոդ է:Ձեզ անհրաժեշտ է կերակրի սոդա և աղ: Այս երկու պարզ բաղադրիչները կան յուրաքանչյուր տանը: Շատ հեշտ է այս խառնուրդը պատրաստել: Դա անելու համար դուք պետք է վերցնեք մի մաս կերակրի սոդա և մի մաս աղ, ապա խառնեք դրանք: Մնում է զինվել փոշեկուլներով և գնալ ռազ մի դաշտ: Եվ այսպես, առաջին հերթին անհրաժեշտ է այս խառնուրդը լցնել գորգի վրա,
որպեսզի հատիկները ընկնեն մազիկների արանքը, կարելի է նույնիսկ մի փոքր տրորել, օգտագործելով հատուկ խոզանակ կամ ոտքերով ու ձեռքերով: Այս մանիպուլյացիաներից հետո սննդային բաղադրիչները պետք է թողնել գորգի վրա՝ կեղտի և փոշու վրա ազդելու համար: Բավարար է և կես ժամը, բայց ավելի լավ է, եթե կա ամբողջ գիշեր թողնելու հնարավորություն: Երբ ժամանակը անցնի, կմնա փոշեկուլով մաքրել գորգը, որպեսզի ամբողջ աղը և սոդան դուրս գա մազիկներից: Եթե դուք նայեք կոնտեյների մեջ, դուք կարող եք տեսնել, որ չոր միջոցը մոխրագույն է դարձել և փոշով է լցվել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news29post.com/-ը