Խոյը պատկանում է Կրակի տարերքին, որն ունի կարմիր լույս: Սա կարող է բախումներ առաջացնել ջրային նապաստակի հետ: Դա անելու համար հարկավոր է ավելի հանգիստ երանգների հագուստ ընտրել։ Ամանորի գիշերը նուրբ տեսք ստեղծելու համար ավելի լավ է պաստելային երանգների հանդերձանք ընտրել։
Ցուլերը պետք է խուսափեն բաց կանաչ երանգներից՝ թիկունքում քննարկումներից խուսափելու համար։ Ավելի լավ է ընտրել դասական սև զգեստ կամ վարդագույն երանգների հագուստ։
Երկվորյակները պետք է խուսափեն կենդանական պրինտից։ Հակառակ դեպքում նապաստակը Ձեզ սխալ կհասկանա։ Արժե ընտրել վառ դեղին երանգների հագուստ։
Խեցգետինները պետք է ընտրեն արծաթագույն և կապույտ երանգների հագուստ։ Ավելի լավ է բացառել ոսկեգույն հագուստը, որը կարող է փչացնել բոլորի տրամադրությունը։
Առյուծները պետք է խուսափեն մանուշակագույնից։ Միաժամանակ Ամանորին կարող են կարմիր գույնի հագուստ ընտրել։
Կույսերին խորհուրդ է տրվում զգույշ լինել սև գույնի հետ, որը կարող է տոնական օրերին տխուր մտքեր գրավել։ Ավելի լավ է նայել վառ գույներին ու ծաղկային պրինտներին։
Կշեռքներ աստղագուշակներ Ձեզ խորհուրդ են տալիս շագանակագույն կամ սև գույնի զգեստ ընտրել և տարբեր ոճերով:
Կարիճները Ամանորի գիշերը պետք է բացառեն մուգ կարմիր գույնը։ Ավելի լավ է ընտրել ոսկեգույն հանդերձանք՝ զարդերով կամ նման գույների դետալներով։
Աղեղնավորները պետք է խուսափեն խիստ գծերից ու մուգ գույներից, որոնք կարող են հանգեցնել կոնֆլիկտների։ Ավելի լավ է ընտրել նարնջագույն երանգի հանդերձանք:
Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում խուսափել ոսկեգույն երանգներից՝ նոր տարում անսպասելի ծախսերից խուսափելու համար։ Լավագույն լուծումը կլինի փափուկ վարդագույն և պաստելային հանդերձանքները:
Ջրհոսները պետք է հրաժարվեն կարմիր գույնից, քանի որ այն լավ հանգիստ չի տա։ Ավելի լավ է ընտրել դեղին-նարնջագույն երանգներ։
Ձկներին խորհուրդ չի տրվում կաթնագույն երանգներ, որոնք կարող են փչացնել տրամադրությունը: Ավելի լավ է ընտրել սև և կապույտ գույնի զգեստ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն