Ցուլ
Ցուլերը կսկսեն նոր կամ կվերսկսեն նախկին սիրային հարաբերությունները։ Մոլորակների հաջող դասավորվածության շնորհիվ այս նշանի ներկայացուցիչները կօժտվեն անհավանական հմայքով, ինչը կօգնի նրանց նոր, օգտակար ծանոթություններ հաստատել։ Հիմնական բանը այս ժամանակահատվածում հավասարակշռություն պահպանելն է։ Քանի որ նախաամանորյա եռուզեռում կարող եք Ձեր ողջ ուժը ծախսել շրջապատի մարդկանց վրա և ամբողջությամբ մոռանալ ինքներդ Ձեզ։ Փորձեք հանգստանալ և կարգի բերել Ձեր մտքերը։

Խեցգետին
Զգայական Խեցգետինների համար ամանորյա շրջանն ամենասիրելիներից է։ Ուստի նրանք հավատարիմ են մնում տոնակատարության ընտանեկան ավանդույթներին և փորձում են դրանք պահպանել նոր սերնդի համար։ Նման նվիրվածությունն աննկատ չեն մնա, և աստղերը կորոշեն պարգևատրել այս նշանի ներկայացուցիչներին իրենց հովանավորությամբ և աջակցությամբ։ Մոլորակների դիրքը կօգնի Խեցգետիններին վերացնել վեճերն ու կոնֆլիկտները, ավելի լավ հասկանալ շրջապատի մարդկանց զգացմունքները և նրանց ուժով լցնել նոր բարձունքների հասնելու համար։ Դուք կարող եք վստահորեն խնդրել աշխատավարձի բարձրացում կամ պաշտոն:

Այծեղջյուր
Ամանորյա տոնակատարությունների ժամանակ Վեներան կտեղափոխվի Այծեղջյուր համաստեղություն, որն այս նշանի ներկայացուցիչներին սեր տալու և սիրված լինելու ցանկություն կբերի։ Դեկտեմբերի 21-ից հունվարի 18-ն ընկած ժամանակահատվածը ամենահաջողը կլինի Այծեղջյուրների համար, որպեսզի նրանք ապահով իրականություն կդարձնեն իրենց երազանքները։ Մարսի անցումը դեպի Այծեղջյուր համաստեղություն կբարձրացնի կենսունակությունը, արդյունավետությունը և համոզելու շնորհը:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն