Այս օրերին Հայաստանում ամենաքննարկված թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ձևավորած նոր կառավարությունն է։ Հետ չմնալով իրադարձություններց՝ Boomnews.am-ը ներկայացնում ՝ վարչապետի ու նորանշանակ կառավարության անդամների բնավորության գծերը, որոնք բնորոշ են իրենց կենդանակերպի նշաններին։
Առաջին մասում արդեն ներկայացրել ենք Նիկոլ Փաշինյանի բնավորությունն ըստ իր Կենդանակերպի նշանի։
Այժմ ներկայացնենք մի քանի նախարարների բնավորության գծերը։
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ծնվել է նոյեմբերի 7-ին։ Նրա կենդանակերպի նշանը Կարիճն է։ Կարիճն ունի ծայրահեղությունների ու հակասությունների էություն: Կենդանակերպի համաստեղությունների շարքում առավել ուժեղն է: Անխիղճ ու կրքոտ է: Նրան կարելի է սիրել և ատել: Կարիճների համար խոչընդոտներ չկան: Նրանք անալիտիկներ են և միաժամանակ նուրբ ինտուիցիա ունեն: Եռանդուն են, գրեթե միշտ ձգտում ենհաջողության: Սարկաստիկ են և ունեն կյանքի խորը, համարյա միստիկ ըմբռնում: Հաճախ նշաակալի հաջողությունների են հասնում: Կարիճը նախագահական նշան է՝ ԱՄՆ մի շարք նախագահներ, այդ թվում՝ Ռուզվելտը, ծնվել են այս նշանի տակ:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ծնվել է մայիս 15-ին Կենդանակերպի նշանը՝ Ցուլ։ Հաղթանակի է հասնում աշխատասիրության և արտասովոր համբերատարության շնորհիվ: Չափազանց համառ է: Կիսատ չի թողնում մտածած գործերը: Հազվադեպ է խորհուրդը ընդունում և կարող է հանկարծ գործել շեշտակի ու վճռական: Նրան դժվար է հունից հանել, բայց նրա զայրույթն երկարատև է, չի մոռանում վիրավորանքները: Հետաքրքրասեր է ու արդարամիտ: Ուժեղ կամք ունի, դյուրընտել ու մտերմունակ է, հայացքները՝ պահպանողական, խանդոտ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ծնվել է սեպտեմբերի 2-ին։ Կենդանակերպի նշանը՝ Կույս։
Բարեկիրթ է, ուշադիր ու դիտունակ, տրամաբանորեն մտածելու կարողություն ունի: Կույսերն անալիտիկ խելքի տեր են: Կույսի նշանաբանն է. «Եթե արժե ինչ-որ բան անել, ապա միայն լավը»: Հարգում ու գնահատում է խորագիտությունը, ունի բազմակողմանի հետաքրքրություններ: Չափազանց բարձր է «նշանակալիության» չափանիշը, մշտապես ձգտում է կատարելության: Այս նշանի տակ ծնված բազմաթիվ մարդիկ մեծ արդյունքների են հասնում ընտրած բնագավառում:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը ծնվել է հունվարի 21-ին։ Հորոակոպով Ջրհոս է։ Հանճարների նշանն է: Աստվածացնում են արդարությունը, լայն հետաքրքրություններ ունեն, երբեք ոչ մեկի չեն նյարդայնացնում: Մրանց գաղափարները սրամիտ են, սուր խելքի տեր են: