Աստղագուշակ. Փետրվարի 18

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս օրվա մեծ մասը հրաշալի տրամադրությամբ կանցկացնեք: Կարող են իրականանալ ինչ որ վաղեմի ցանկություններ, բացառված չեն հաճելի անակնկալները: Հեշտ է մարդկանց հետ լեզու գտնելը. շատ հարցերի շուրջ կպայմանավորվեք:

Գործեր և հոգսեր շատ կլինեն, քան կցանկանայիք: Հիշեք. ինչ որ բան կարելի է հետաձգել, բայց կարևոր է հասկանալ առաջնահերթությունները: Կարելի է դիմել ընկերների օգնությանը. նրանք չեն մերժի: Օրվա երկրորդ կեսին կարելի է ոչ մեծ գնումներ կատարել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ հեշտ չի տրվում: Հակված եք անհանգստանալ ամեն մանրուքի պատճառով, նյարդայնանալ երբ ինչ որ բան այնպես չի գնում: Սակայն ընդհանուր առմամբ իրավիճակն ավելի լավն է, քան կարող է թվալ, իսկ դուք ունակ եք ելք գտնել բարդ իրավիճակից: Իրերին լավատեսորեն եք նայում: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կա բարելավել ֆինանսական դրությունը, հաջող ներդրումներ կատարել:

Ծրագրերը կփոփոխեք և դժվար թե հասցնեք անել այն, ինչ մտածել էիք: Երբեմն անգամ ամենամտերիմ ընկերուհու հետ բարդ է լեզու գտնելը, իսկ ահա տղամարդկանց հետ հակառակ պատկերն է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է, որը թույլ է տալիս գործերում առաջընթաց գրանցել: Ժամանակին դրսևորեք համառություն, հետ մի քաշվեք խոչընդոտներից, իսկ բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացրեք: Հավանական է ֆինանսական և ունեցվածքին վերաբերող հարցերի հաջող լուծում:

Հնարավորություն կլինի օգնել մարդկանց, որոնք հայտնվել են բարդ իրավիճակում կամ էլ ինչ որ օգտակար բան անել ոչ միայն ձեզ, այլ նաև շրջապատողների համար: Բացառված չեն հաջող համընկումները, որոնք դրական փոփոխությունների սկիզբ կդառնան ամենամտերիմների հետ հարաբերություններում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արժե մտածել գործերի մասին: Հնարավոր է հենց այսօր հասկանաք ինչպես կարիերա կառուցել, որ ոլորտում ձեր առջև ավելի մեծ հնարավորություններ կբացվեն, ինչ պետք է անել, որ ձեր համարձակ բիզնես-պլանը իրականություն դառնա: Պետք կգա հին ծանոթների փորձը, ձեզ լավ խորհուրդներ կտան: Ավելի ուշ պլաններից անցեք գործողությունների, պատրաստ եղեք ամեն ինչի:

Հարմար օր է ակտիվ հանգստի և սպորտով զբաղվելու համար: Խելամիտ ծանրաբեռնվածությունը հիմա ձեզ պետք է ավելի առույգ զգալու համար:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կարող է բարդություններ բերել, բայց դրանցից ոչ մեկի պատճառով փակուղում չեք հայտնվի: Պատրաստ եք վճռական գործողությունների, մի կասկածեք և կհասնեք ձեր նպատակին: Նման լավատեսությունը անտարբեր չի թողնի շրջապատաողներին. նրանք ձեր կողմից կլինեն, շատ հարցերում կօգնեն: Կեսօրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Բացառված չեն այս ժամանակ ռոմանտիկ ծանոթությունները:

Հնարավորություն կլինի խոսել կարևոր գործերի մասին մարդկանց հետ, որոնք հատկապես թանկ են ձեզ համար: Անկեղծ եղեք. միայն այս կերպ կարող եք վերջ դնել տհաճ իրավիճակներին:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Պետք է զբաղվեք ոչ ամենապարզ և հաճելի գործերով: Ավելի լավ է ոչինչ չհետաձգել. որքան շուտ կենտրոնանաք ուշադրություն պահանջող գործերի վրա, այնքան արագ կստանաք ցանկալի արդյունքները: Ավելի լավ է հույս դնել միայն սեփական ուժերի վրա: Մարդկանց մոտ, որոնք առաջ օգնություն էին առաջարկել, կարող են փոխվել պլանները:

Մի շտապեք կայացել կարևոր որոշումներ, առավել ևս դրանք կյանքի կոչել: Պետք է որքան հնարավոր է շատ ինֆորմացիա ստանաք, իսկ այժմ այն ընդհատումներով է գալիս: Ցանկալի չէ կատարել խոշոր գնումներ, եթե դրանք ավելի վաղ պլանավորված չեն եղել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է կյանքում ինչ որ բան փոխելու համար: Հիմա տեսնում եք այն, ինչ առաջ չէիք նկատում, ճիշտ եզրակացություններ եք անում, չեք տրվում սադրանքներին: Ամեն հնացածից, ինչը խանգարում է առաջ շարժվել, պատրաստ եք հրաժարվել առանց կասկածների և ափսոսանքի: Այդ պատճառով ճիշտ որոշումներ կայացնելը հեշտ է:

Հավանական են ուղևորություններ: Ամենայն հավանականությամբ կլինեք ինչ որ արտասովոր, հիշվող վայրերում և այնտեղ կգտնեք ձեր ոգեշնչման աղբյուրը: Կարող են հայտնվել ինչ որ արտասովոր զբաղմունքներ, ի հայտ գան տաղանդներ, որոնց մասին առաջ գլխի չէիք ընկնում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար է հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Սիրում եք մտածել անցյալի մասին, վերլուծել ձեր և ուրիշների արարքները. դա օգտակար է, քանի որ նկատում եք այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնում: Հնարավոր են ինչ որ հաճելի անակնկալներ: Դժվար թե դրանք նշանակալի և կարևոր լինեն, սակայն կբարձրացնեն տրամադրությունը:

Հավանական են մտերիմներին վերաբերող լավ նորություններ: Ընտանեկան ուրախություն կկազմակերպեք, կհրավիրեք հին ընկերներին: Երեկոն հաճելի կլինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բավական լարված կլինի: Ամենայն հավանականությամբ այս ժամանակ կանհանգստանաք նրա համար, ինչն այնքան էլ կարևոր չէ: Կարող են շեղել ծանոթները, որոնք սովոր են անհանգստանալ ամեն մանրուքի պատճառով. նրանց անհանգստությունը փոխանցվում է նաև ձեզ:

Հետագայում ավելանում են դրական լիցքերը: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու, մարդկանց հետ խոսելու այն մասին, ինչը ձեզ հետաքրքիր է: Շատերին եք դուր գալիս, այդ պատճառով բացառված չէ ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ոչ վատ, բայց անհանգիստ օր է: Աշխատեք չնյարդայնանալ ամեն առիթով, անընդհատ չհիշել անցյալում թույլ տված սխալների մասին: Ավելի լավ է կենտրոնանալ նրա վրա, ինչ տեղի է ունենում հիմա. հնարավորություն կա շատ բան դեպի լավը փոխել:

Աշխատեք չվիճել անգամ նրանց հետ, ովքեր թվում է հատուկ սադրում են ձեզ: Այսօր ցանկացած կոնֆլիկտ լուրջ պրոբլեմների սկիզբ է, որոնց լուծման վրա միայնակ կչարչարվեք: Ցանկալի չէ խոշոր գնումներ կատարել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հնարավոր են անսպասելի նորություններ, զարմանալի համընկումներ: Դժվար թե կարողանաք իրագործել հին պլանները, կփոփոխեք դրանք: Հնարավորություն կլինի փոփոխել բարեկամների հետ հարաբերությունները, լուծել ընտանեկան խնդիրները: Միջոց կգտնեք վերջ դնել ձգձգված վեճերին:

Հավանական են ուղևորություններ: Բացառված չէ, որ ճանապարհ ընկնեք ոչ այնքան հաճելի միջավայրում, սակայն շուտով կպարզվի, որ թերագնահատել եք ձեր ուղեկիցներին և նրանց հետ կարելի է գործ ունենալ: Իր մասին կհիշեցնի հին ընկերը: Ամենայն հավանականությամբ նա ունի ոչ միայն լավ նորություններ, այլ հետաքրքիր առաջարկներ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ավելի լավ է չընդունել լուրջ որոշումներ և չքննարկել կարևոր հարցեր օրվա սկզբին: Այս ժամանակ շատ բան կարող եք տեսնել բարդ լույսի ներքո, ռիսկի եք դիմում խճճվել սեփական զգացմունքների մեջ և անել քայլեր, որոնց մասին շուտով կզղջաք: Ձեզ պետք է մի քանի ժամ գլուխ հանելու իրավիճակից: Դրանից հետո կարելի է սկսել գործել:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կլինի զբաղվել ինչ որ հետաքրքիր գործով հաճելի միջավայրում: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած հմտությունները: Ձեր տաղանդները և ունակությունները շրջապատողների վրա ուժեղ տպավորություն կգործեն:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: