ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես ձեզ կպահեք շաբաթվա սկզբին: Այդ հատվածը բարենպաստ կլինի նախաձեռնող լինե լու, գաղափարներով կիսվելու և ձեր հաջողությունների մասին պատմելու համար: Ինչքան շատ մարդիկ իմանան ձեր մասին, այնք ան մեծ կլինեն հուսալի համախոհներ գտնելու շանսերը: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով շատ գրավիչ առաջարկներ կստանաք:

Ավելի ուշ պիտի վերադառնաք հին գործերին, վաղուց լուծված թվացող հարցերին: Այնքան էլ հաճելի չի լինի այն գործերի մեջ խորա նալը, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել, փոխարենը դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք, երբ դրանցից գլուխ հանեք: Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից, հնարավորություն կտա հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ հուզական դաշտով կառանձնանան: Նույնիսկ եթե այդ հատվածում ոչ մի տպավորիչ բան տեղի չունենա, դուք ուրախության առիթներ կգտնեք, կբարձրացնեք ձեր և մյուսների տրամադրությունը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այս շաբաթ գործեր շատ կունենաք: Ամենակարևոր գործերը պիտի միայնակ անեք. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ժամանակին օգնության հասնել ձեզ: Որոշումներ լավ է ինքնուրույն ընդունեք: Նույնիսկ լավագույն մտադրություններով տրված խորհուրդները ավելի շատ կշեղեն ձեզ, քան կօգնեն: Փոխարենը սեփական փորձն էլ շատ օգտակար կլինի:Շրջապատողները սովորականից հաճ ախ են ձեզ զարմացնելու իրենց խոսքերով ու արարքներով:

Մարդիկ, որոնց վրա սովորել եք ամեն հարցում հույս դնել, կարող են խախտել հին պայմանավորվածությունները կամ պարզապես մոռանալ դրանց մասին: Բայց դա լուրջ խնդիրների չի հանգեցնի: Դուք ոչ միայն ելք կգտնեք իրավիճակից, այլև բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք:Գործերում կարևոր կլինեն զգուշությունն ու շրջահայացությունը: Չարժե ռիսկի դիմել, ասել ու անել մտքին առաջինը եկածը: Եթե հիմա հույզերի ազդեցության տակ ոչ մի կարևոր բան չնախաձեռնեք, ապա ավելի ուշ անպայմ ան շնորհակալություն կհայտնեք ձեզ դրա համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի: Նրա առաջին օրերը հարմար կլինեն լրիվ նոր բան ստանձնելու համար: Չի բացառվում պե տք լինի լրիվ նոր բան սովորել: Այստեղ խնդիրներ չեն առաջանա: Դուք միանգամից կմտապահեք ամենը, ինչ պետք է, կհասկանաք, թե ինչպես կարող եք կիրառել ուրիշի փորձը: Շատ Երկվորյակներ նոր գործընկերներ ու համախոհներ կգտնեն: Նրանց մեջ կարող են բավական ազդեցիկ մարդիկ լինել: Հնարավոր է ավելի ուշ նրանք օգնեն ձեզ կարևոր ու մասշտաբային ծրագիրը կյանքի կոչելու հարցում:Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատ չի անցնի, չնայած նույնքան հագեցած չի լինի: Այդ հատվածում ավելի լավ է հան գստանաք, քան բուռն գործունեություն ծավալեք, լուծեք առօրյա առաջադրանքները, այլ ոչ թե լրիվ նոր բան ստանձնեք: Այստեղ կա րող է չծրագրված ծախսերի կարիք լինել, օրինակ՝ կենցաղային տեխնիկա կամ ինտերիերի մասեր գնելու:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին գործեր շատ կունենաք, դրանցից ժամանակին գլուխ հանելու համար պիտի մեծ ջանքեր գործադրեք: Հանգստի համար ժամանակ չեք գտնի, նոր առաջադրանքները մեկը մյուսի հետևից կառաջանան: Դուք օգնության կարիք կունենաք, բայց այն ավելի ուշ կստանաք: Իսկ մինչ այդ պիտի սեփական ուժերին ապավինեք, աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ ու հեն վել ավելի վաղ ձեռք բերած փորձի վրա:Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա:

Շաբաթվա կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, հաճելի հանդիպումներով, ինչպես նախ լավ նորություններով, որոնք կարևոր կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմների համար: Ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք, կծանոթան աք նրանց հետ, ում հետ շփումները շատ օգտակար կլինեն գործնական տեսանկյունից:Շաբաթվա վերջին կարևոր կլինի շրջահայ աց լինելը: Այս հատվածում ընդունած որոշումները կազդեն ձեր կյանքի վրա առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Մի շտապեք կապվել երկարաժամկետ պարտավորություններով:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը կարող է այնքան էլ հաջող չսկսվել: Դժվար կլինի մտքերը հավաքելը, տրամադրությունն էլ լավը չի լինի: Շատ Առյուծներ հակված կլինեն իրենք իրենց խղճալ ու երազել լավ փոփոխությունների մասին, այլ ոչ թե կոնկրետ քայլեր անել կամ փորձել ազդել իրավիճակի վրա: Եթե հավաքեք ուժերն ու սկսեք գործել, ապա աստղերը կաջակցեն ձեզ: Հին ծանոթներն էլ կողքից դիտողի դերում չեն լինի, հաճույքով ամեն հարցում կօգնեն:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ դուք ձեզ ավելի ու ավելի վստահ կզգաք: Օրվա կեսը հարմար կլինի նոր գործեր սկսելու համար, այդ թվում՝ կարևոր ու բարդ գործեր: Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք, և մեծ մասամբ հենց դրա շնորհիվ հաջողության կհասնեք:Շաբաթվա վերջին պիտի ուշադրություն դարձնեք մտերիմների հետ հարաբերու թյուններին: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ, տնային գործերից ձեզ հեռու մի պահ եք: Կենցաղային խնդիրները լուծելիս նկատի ունեցեք, որ լավագույն որոշումները առաջինը մտքին չեն գալու:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը վառ ու հագեցած կլինի: Դուք նոր ինֆորմացիա կստանաք, կսովորեք մի բան, ինչը կարող է պետք գալ, կծանոթ անաք մարդկանց հետ, որոնք ավելի ուշ կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Ինտուիցիան ժամանակին կհուշի, թե ինչին արժե ուշադրություն դարձնել, ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, նպատա կին տանող ամենակարճ ուղին կգտնեք:Ավելի ուշ հանգիստ օրեր կգան, հարմար կլինեն հին գործերն ավարտելու, եզրահանգումներ անելու, սեփական գործողությունները վերլուծելու, ինչպես նաև ավելի վաղ գործած սխալները ուղղելու համար:

Ընկերների, հին կոլեգաների և ձեր նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք: Զրույցի համ ար թեմաներ կգտնվեն, նոր ծրագրեր էլ կհայտնվեն: Նախկինում բացառապես ընկերական բնույթ կրող հարաբերությունները կար ող են ռոմանտիկ բնույթ ստանալ:Շաբաթվա վերջին հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք կնախընտրեք դեռ չծախսել ստացածը, և այդ որոշումը ճիշտ կլինի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին հնարավոր մանր-մունր խնդիրների ու տհաճ պահերի պատճառով մի անհանգստացեք: Չարժե հրաժարվել նաև ծրագրերից: Ամեն ինչ շուտով կհարթվի, պարզապես շարունակեք առաջ շարժվել այնքան արագ, որքան կստացվի: Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Կշեռքներ նոր համախոհներ կգտնեն, մյուսները կկարողանան անձնապես շփվել մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ են լսել:Շաբաթվա կեսը կուրախացնի նոր հնարավորություններով ու առաջարկներով, որոնք մերժել չեք ուզենա:

Շատ բան կարող է փոխվել գործնական ոլորտում. ձեր դիրքերը կամրանան, դուք նոր համախոհներ կգտնեք: Նախկինում ձեր մա սնագիտական որակներին կասկածող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը և ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Լսեք ինտուիցիայ ին, որը կհուշի՝ արդյոք արժե համաձայնել:Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կմեծանա ընտանիքում հաճելի իրադարձությ ունների և ձեզ ու ձեր մտերիմներին ուրախացնող նորությունների հավանականությունը: Ներդաշնակ կլինեն ռոմանտիկ հարաբեր ությունները, սիրելին կուրախացնի հաճելի անակնկալով:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկզբին լավ տրամադրությունը պահպանելը հեշտ չի լինի: Եվ բանը միայն տհաճ իրադարձությունների մեջ չի լինի, այլ լարված հուզական դաշտի: Դուք կարող եք նյարդային ու անհամբեր լինել, ամեն առիթով բարկանալ կամ շուրջը բոլորից նեղանալ: Ավելի ուշ կհասկանաք, որ իզուր եք հուզվել, ոչ մի կարևոր բան տեղի չի ունեցել, իրադարձություններին էլ արժե հումորով վերաբեր վել: Բարեբախտաբար, դուք լուրջ սխալներ չեք գործի, չեք վիճի ձեզ համար թանկ մարդկանց հետ:Շաբաթվա երկրորդ կեսը հարմ ար կլինի ստեղծագործ մոտեցում, հնարամտություն ու երևակայություն պահանջող գործերի համար:

Դուք ուրիշի ճամփով գնալ չեք ուզենա, նպատակին տանող սեփական միջոցները կգտնեք: Հավանական են հաջող փորձարկումներ: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված նոր գաղափարներն ու ծրագրերը շատ լավը կլինեն: Դրանք կյանքի կոչելը թույլ կտա բարձր անալ մասնագիտական սանդուղքով կամ մեծացնել եկամուտները: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը: Ինչ-որ մեկը կուզենա ավելի մոտիկից ծանոթանալ: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր ու հաճելի կլինի: Նույնիսկ եթե այդ հատվածում ոչ մի յուրահատուկ բան տեղի չունենա, դուք կզգաք, որ մեծ փոփոխությունները սարերի հետևում չեն: Եվ ինտուիցիան ձեզ չի խաբի՝ դա իսկապես այդպես կլինի: Ավելի ուշ դուք հաճույ քով նոր բանի կանցնեք:Անսովոր հանդիպումներ շատ կլինեն: Նույնիսկ մեծ կենսափորձ ունեցող Աղեղնավորները շատ բան կիման ան մարդկանց մասին, նորովի կնայեն հասարակ ու միանշանակ թվացող իրավիճակին: Կհեշտանա այն մարդկանց հետ լեզու գտ նելը, ում հետ առաջ հաշտ չէիք:Ձեզ կհաջողվի դնել առաջնահերթությունները: Չի բացառվում հասկանաք, որ շատ ժամանակ զուր եք վատնել: Բայց դեռ ուշ չէ ամեն ինչ ուղղելու համար: Եթե արագ ծրագրելուց կոնկրետ գործողությունների անցնեք, ապա չեք զղջա դրա համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթ սովորականից հաճախ եք ապագայի մասին մտորելու, տագնապելու մի բանի համար, ինչը կարող է տեղի ունենալ, կամ էլ անհամբերությամբ սպասելու ինչ-որ իրադարձությունների: Հետևեք, որ դա ձեզ չշեղի ընթացիկ գործերից, չստիպի շեղվել գրաֆի կից: Աշխատեք պահել ավելի վաղ տված խոստումները, չխախտել պայմանավորվածությունները:Շաբաթվա առաջին օրերը համե մատաբար հանգիստ կանցնեն, իսկ ահա շաբաթվա կեսին անսպասելի իրադարձություններ տեղի կունենան: Լուծում պահա նջող առաջադրանքները կշատանան, աշխատանք էլ ավելի շատ կլինի:Դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Սակայն աշխատեք գործերի մեջ գլխովին չսուզվել: Օգտակար կլինի հանգստանալն ու պայմանները փոխելը, ընկերների հետ միասին ոչ մեծ ուղևորության մեկնելը: Շաբաթվա վերջը լավ նորություններ կբերի: Դրանք միշտ չէ, որ ձեզ կվերաբերեն, բայց տրամադրությունը բոլոր դեպքերում նկատ ելիորեն կլավանա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը հարմար կլինի հին գաղափարներն իրագործելու և վաղուց մտածածը կյանքի կոչելու համար:Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Եթե օգնության հարցով դիմեք մարդկանց, որոնց հետ ժամանակին սովորել կամ աշխատել եք, նրանք չեն մերժի: Բայց նոր ծանոթներն էլ կարող են ձեզ համար օգտակար մի բան անել: Ճիշտ է, սկզբում պիտի նրանց հետ ընդհանուր լեզու գտնեք: Դա այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ այս շաբաթ անսովոր մարդկանց կհանդիպեք: Նրանց հետ լեզու գտնելուն կօգնի ինտուիցիան:

Եթե կենտրոնանաք աշխատանքի վրա, ապա անպայման նկատելի հաջողությունների կհասնեք նրանում: Ղեկավարությունը կհաս կանա, թե ինչի եք ունակ ու շուտով կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կտա: Իսկ մինչ այդ ավելի շատ ուշադրություն դարձրեք ոչ տիպիկ առաջադրանքներին, աշխատեք ավելի շատ շեղվել միապաղաղությունից ու ցանկացած գործի ստեղծագործա բար մոտենալ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հին ծրագրերին հետևել հազիվ թե կարողանաք: Ավելի հետաքրքիր կլինի նոր բան փորձելը, վերջերս առաջ եկած գաղափարները կյանքի կոչելը: Փորձարկումներն ու իմպրովիզները հաջող կլինեն, իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ դուք հրաշալի արդյունքների կհասնեք: Սակայն զգուշության մասին մոռանալ էլ չարժե, նաև հույս մի ունեցեք, որ աստղերը ձեր ցանկացած նախաձեռնություն աջակցելու են, նույնիսկ ամենախելահեղներն ու ռիսկայինները: Ղեկավարվեք առողջ բանականու թյամբ, ուշադրություն դարձրեք ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդներին:

Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:Շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատ րաստ կլինեն օգնել, եթե դրա կարիքն ունենաք: Հնարավոր է գործնական հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով ոչ ֆորմալ բնույթ կստանան, ավելի ջերմ ու անկաշկանդ կդառնան:Գործերն ավելի շատ ժամանակ ու էներգիա են պահանջելու: Մի մոռացեք հանգստի համար դադարներ վերցնելու մասին: Դա թույլ կտա մինչև շաբաթվա վերջ լավ տրամադրություն պահպանել:

Понравилась статья? Поделиться с друзьями: