ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29

Խոյ.

Այսօր դժվարությունները բացառված չեն, սակայն հնարավորություն կա դրանք շատ արագ հարթել: Ձեր գաղտնիքը այնպիսի մարդկանց`ձեր կողմ ներքաշելու մեջ է, ովքեր պատրաստ են ձեզ օգնել, կատարելով ձեր բոլոր խնդրանքներն ու հանձնարարությունները: Դուք հատկապես հաջողություն կունենաք կազմակե րպչական հարցերում, ժամանակին դրսևորելով լիդերի որակներ:Դուք հավասարը չունեք ընտանեկան կոնֆլիկտները կանխելու և հարթելու մեջ: Միայն ձեզ մոտ է ստացվում սուր անկյունները հարթելը, կուտակված խնդիրները լուծելը, գերազանց խորհուրդներ տալն ու հոգեպես աջակցելը:

Ցուլ.

Սա ձեզ համար այն եզակի օրերից է, երբ անգամ ամենահամեստ նվաճումները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կարիերայի հետագա առաջխաղացման գործում: Այսօր դուք ձեր պրոֆեսիոնալ ապագայի հիմքերն եք կառուցում և հետագա հաջողություններում շատ եք այս օրը հիշելու:Սակայն, այս ամենով հանդերձ, խնդիրներ կունենաք անձնական շփումներում. անգամ ձեզ համար շատ թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստ կամ այլ խորքային պատճառներ` դուք ուղղակի հոգնել եք և աշխատեք ինչ-որ ժամանակ միայնության մեջ լինել:

Երկվորյակներ.

Այսօր եթե անգամ ձեր առջև լուրջ խոչընդոտներ ծագեն, կարող եք չկասկածել, որ դուք դրանք կհաղթահարեք: Դուք ինքնավստահ եք, խոսում եք շատ համո զված ու ծանրակշիռ, ապագայի պլանները ներկայացնում եք այնպիսի խանդավառությամբ, որ դիմացինին ուղղակի դժվար է դրանց հավանություն չտալը: Հատկ ապես հաջողություն կունենաք հանրային ելույթներում:Արժե ավելի շատ ժամանակ հատկացնել մտերիմների հետ շփումներին` դա հաճելի կլինի և ձեզ, և իր ենց: Սիրելի մարդուն անսպասելի նվեր մատուցեք. դա կնպաստի հարաբերությունների ջերմացմանը:

Խեցգետին.

Թեթև, անբռնազբոսիկ օր է, երբ դուք չունեք էլ լավ գաղափարներ, սակայն հեշտությամբ յուրացնում եք ուրիշներինը (իհարկե եթե դրանք արժանի են ուշ ադրության) և իրականացնում դրանք լավագույն ձևով:Բոլոր խնդրները չէ, որ հնարավոր է լինում լուծել, սակայն պարզ քննարկումներն էլ օգտակար են լինում: Ձեզ հաջողվում է ոչ միայն հաղթահարել սեփական թուլությունները, այլև` օգնել դիմացիններին այդ բարդ գործում:Հավանական են թանկարժեք նվ երներ, իսկ դուք էլ պատրաստ եղեք ոսկերչական իրեր գնելուն:

Առյուծ.

Այսօր կարող է ձեր կյանքի բոլոր ոլորտներում դրական և նշանակալի փոփոխությունների սկիզբը դրվել: Աստղերը այսօր բարեհաճ են ձեր հանդեպ, մնում է միայն, որ դուք դրսևորեք ձեզ բնորոշ լրջությունը, համառությունն ու սովորելու ունակությունը:Եթե այսօր ռոմանտիկ հարբերությունների սկիզբ դրվի, կարող եք չկասկածել, որ դրանք կզարգանան ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել: Դուք հակված եք ձեզ ոչ բնորոշ գործողությունների, փորձար կումներ անելու, ռիսկի գնալու: Այսօր ձեռք բերված փորձը ձեզ հետագայում շատ է պետք գալու:

Կույս.

Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես շրջապատին է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրություն ները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնելու ձեր կողքին:Հնարավոր են նոր ծանոթություններ, ասկայն հիշեք, որ դուք այսօր շատ զգացմունքային եք և սուր եք ընկալում այն ամենն, ինչն ուրիշներին կարող է և անտարբեր թողնել:

Կշեռք.

Ձեզ լուրջ հաջողություններ են սպասում ֆինանսական գործերում. Այսօր կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն: Բանակցությունները հատկապես հաջող կընթանան կին-գործընկերների հետ, իսկ տղամարդկանց հետ այսօր ավելի լավ է շփվել ոչ պաշտոնական մակարդակում: Կարևոր հանդիպման գնալիս, հիշեք, որ հատկապես այսօր ձեր մասին դատելու են <ըստ հագուստի>, սակայն խուսափեք չափից ավելի էքստրավագանտ տեսքից:Մտերիմ մարդը կուրախացնի անսպասելի լուրով:Շատ հարմար օր է սիրո խոստոանության համար:

Կարիճ.

Ամենահարմար օրն է զբաղվելու համար այն գործով, որը ձեզ մոտ անմնացորդ հետաքրքրություն է առաջացնում: Դուք գործունյա և խորաթափանց եք, և ոչ ոք չի կարող ձեզ շեղել նախանշած ուղուց, կամ մոլորության մեջ գցել: Զրույցները շատ կլինեն, և չնայած դրանք կարևոր տեղեկություն չեն պարունա կի, այնուամենայնիվ դուք կկարողանաք շրջապատի վրա բարեհաճ տպավորություն թողնել:Հնարավոր են լուրջ փոփոխություններ անձնական կյանքում և չի բացառված, որ դրանք այնքան կարևոր լինեն, որ մոռանաք մյուս գործերի մասին:

Աղեղնավոր.

Ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում, մնում է միայն, որ դուք կարողանաք դրանք ճիշտ գնահատել: Վստահեք ձեր ենթագիտակցությանը, սակայն նաև մի զլացեք լսել շրջապատի խորհուրդները: Այսօր կարելի է ֆինանսական հարցեր լուծել, քննարկել սեփականության բաժանման պայմանները:Խնդիրներ կծագեն մտերիմների հետ հարաբերություններում: Բանն այն է, որ դուք այսօր չեք ընդունում և նկատում ձեր սխալները, ինչը հետագայում բարդացումների կհան գեցնի: Հատկապես համբերատար եղեք կանանց և երեխաների հանդեպ:

Այծեղջյուր.

Այսօր կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար լուծելի նախագծեր իրականացնել ` չվախենալով անհաջողության մատնվելուց: Դուք հնարավորություն ու նեք նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել, և դրանում մեծապես ձեզ կօգնեն ձեր նոր գաղափարները, որոնց հետ չհամաձայնվել, ուղղակի, անհն ար է:Հետաքրքիր զարգացում կստանան անձնական շփումները. Նախկինում զուտ գործնական հունով զարգացող հարաբերությունները կարող են ռոմանտիկ կամ ընկերական բնույթ կրել:

Ջրհոս.

Ամորֆ և հանդարտ օր է, երբ առանձնապես էական իրադարձություններ տեղի չեն ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում հայտնվել: Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են` <չկա չարիք առանց բարիքի>` նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ` վերլուծել նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Եթե այս ամենը երեկ ոյան սկսի ձեզ հոգնեցնել, ապա լավագույն <դեղամիջոցը> մտերիմների հետ հաճելի զրույցներն են:

Ձկներ.

Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերելու, լուրջ գործարքներ կնքելու համար: Փոքր ինչ ավե լի բարդ կզարգանան անձնական հարաբերությունները, հատկապես` հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:Եթե կարողանաք համեմատաբար զուսպ և հավասարակշ ռված պահվածք որդեգրել, ապա կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք էապես բարդացնելու են ձեր հետագա հարաբերությունները:Անկախ ամեն ին չից, անկեղծ եղեք ձեր զգացմունքներն արտահայտելիս:

Понравилась статья? Поделиться с друзьями: