ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ձեզ բավական անհարթ շաբաթ է սպասվում, և այն առանց լարված պահերի չի անցնի: Լավագույն որոշումը կլինի երկար ժամանա կով չհետաձգել բարդ ու կարևոր գործերը: Շաբաթվա առաջին օրերը հաջող կլինեն ու մի քանի հրաշալի գաղափարներ կբերեն: Այդ հատվածում հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից դրական փոփոխություններ կսկսվեն: Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցողին, ոչինչ աչքաթող չանել: Որոշ իրադարձություններ կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ, հուշել՝ ինչպես հաջողության հասնեք:
Реклама
Շաբաթվա երկրորդ կեսին նոր առաջադրանքներ կհայտնվեն: Չի բացառվում, որ որոշ կենցաղային խնդիրներ շտապ լուծում պահա նջեն, և դրա հետ կապված չծրագրված ծախսեր առաջանան: Բայց դրական միտումների ազդեցությունը այդ հատվածում էլ նկատե լի կլինի: Հավանական են հաճելի լուրեր, որոնք կվերաբերեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Կարող եք ոչ մեծ գնումներ անել. դուք պիտանի իրեր կընտրեք ու դրանց վրա շատ չեք ծախսի:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Այս շաբաթ տեղի ունեցող ամեն ինչին արժե հատուկ ուշադրություն դարձնել: Նույնիսկ սկզբում մանր ու աննշան թվացող իրադար ձությունները կարող են լուրջ փոփոխությունների սկիզբ դնել: Բացի այդ, շատ բան սովորելու, պիտանի ինֆորմացիա ու փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք, ինչն էլ պետք կգա մոտ ժամանակներս:
Նոր գործեր կհայտնվեն: Դրանք ամենայն լրջությամբ կստանձնեք, բայց առանց մեծ ոգևորության: Երբեմն կկասկածեք, որ սկսածը կարողանալու եք ավարտել: Բայց աստղերը ձեզ կաջակցեն, և ամեն ինչ կստացվի, այնպես որ լավատեսության հիմքեր ունեք:Որոշ Ցուլեր իրենց մեջ ունակություններ կհայտնաբերեն, որոնց մասին առաջ չէին կռահում: Ամենահաջողակները կգտնեն իրենց տաղան դների շնորհիվ եկամուտները մեծացնելու ձևը: Ընդհանուր առմամբ ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի: Հնարավոր են դրամական մուտքեր, հին պարտքերի վերադարձ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Շատ բան պիտի անեք, ընդ որում շաբաթվա մեծ մասը պետք է նվիրեք ուրիշների խնդիրների լուծմանը, այն մարդկանց օգնելուն, որոնք ոչ իրենց մեղքով բարդ պայմաններում են հայտնվել: Որոշ Երկվորյակներ դրա համար պիտի սեփական գործերը հետաձգեն: Բայց անհանգստանալու կարիք չկա, ամենակարևորը դուք բոլոր դեպքերում կհասցնեք:
Գործնական տեսանկյունից շաբաթը բարենպաստ կլինի: Նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Չի բացառվում կարիերայի սանդուղքներով բարձրանալու, ազդեցիկ մարդկանց աջակցությունը ստանալու, դիրքերն ամրապնդելու և թշնամիներին զինաթափ ելու հնարավորություն լինի: Վճռական գործեք, և ամեն ինչ կստացվի:Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ ձեր հին ընկերներից տարբերվող մարդկանց հետ: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Ամենատպավորվողները լրիվ կկորց նեն գլուխները:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Շաբաթվա սկիզբը հետաքրքիր ու արդյունավետ կանցնի, եթե լուրջ տրամադրվեք, ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք կամ կարևոր գործերը զվարճանքների համար չհետաձգեք: Պետք կգա վաղուց սովորածը: Լավ է սեփական փորձին ու առողջ բանական ությանն ապավինեք, քան ուրիշի խորհուրդներին: Շրջապատողների խորհուրդները ավելի շատ կշեղեն ձեզ, քան իսկապես կօգնեն:
Շաբաթվա առաջին օրերին շատ Խեցգետիններ կնախընտրեն ինքնուրույն գործել, և դա ճիշտ որոշում կլինի: Իսկ ահա ավելի ուշ նոր համախոհներ փնտրելու, համագործակցություն սկսելու, համատեղ նախագծերի վրա աշխատելու համար բարենպաստ շրջան կսկսվի: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ բնույթ կստանան: Դուք նոր ընկերներ կգտնեք, ռոման տիկ հարաբերությունների սկիզբն էլ շատ հավանական է: Շաբաթվա վերջին օրերին հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, նորություններ, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շաբաթը հագեցած կլինի: Ամեն րոպեն հաշվի մեջ կլինի, սովորականից հաճախ պիտի շտապեք ու ոտքի վրա որոշումներ ընդունեք: Կարևոր կլինի մանր-մունր գործերից չկառչելը, որքան էլ ուզենաք դրանք շատ լավ անել: Ավելի լավ է ջանքերը ներդնեք ավելի լուրջ նպատակներին հասնելու համար: Չի բացառվում պետք լինի որոշ ժամանակ ծախսել փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակեր պությունների ներկայացուցիչների հետ շփվելու, բյուրոկրատական արգելքները հաղթահարելու վրա: Դա համբերատարություն ու համառություն է պահանջելու, բայց շաբաթվա վերջին դուք կհասնեք այն արդյունքին, որի հույսն ունեիք:
Անպայման ժամանակ կգտնեք հաճելի զբաղմունքների համար: Որոշ Առյուծներ կուզենան վերադառնալ հին նախասիրությանը, կրկ ին ուշադրություն դարձնել նրան, ինչը ժամանակին դրական հույզեր է պարգևել: Դրա համար շաբաթը հարմար կլինի: Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի: Ձեզ մոտ առաջ եկած գաղափարները շատերին դուր կգան:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, դուր կգաք նույնիսկ նրա նց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են: Հաջող կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները: Վերջին դերը չի խաղա ուր իշի կարծիքը լսելու և դրան ուշադրություն դարձնելու ունակությունը, ինչպես նաև պետք եղած ժամանակ զիջումների գնալու, իսկ անհրաժեշտության դեպքում ձերը պնդելու կարողությունը:
Շաբաթվա երկրորդ կեսին չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Չի բացառվում ձեզ առաջար կեն նոր բանով զբաղվել: Նման պահերին կարևոր կլինի վերջնական պատասխանի հարցում չշտապելը: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, աշխատեք ավելի շատ ինֆորմացիա հավաքել: Եվ որ ամենակարևորն է՝ հետևեք ինտուիցիային: Հենց նրա հուշ ումները շատ արժեքավոր կլինեն: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, շահավետ գործար քներ կնքելու շանս էլ կունենաք: Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն ընտանիքում լավ փոփոխություններով ու ձեզ համար թա նկ մարդկանց հետ հարաբերությունների բարելավմամբ:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Վառ ու հիշարժան շաբաթ է սպասվում. այն ձեզ կզարմացնի անսպասելի իրադարձություններով: Ծրագրի համաձայն գործել չի հա ջողվի, բայց դուք արագ կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել, ուժերն անհույս նախագծերի վրա չեք վատնի: Շատ բարդ առաջադ րանքներից հրաշալի գլուխ կհանեք, քանի որ ուրիշի օրինակին չեք հետևի, այլ ձեր ձևով կգործեք:Վճռականության և սեփական ուժերի վրա վստահ լինելու շնորհիվ դուք կհաղթեք հին մրցակիցներին: Նրանք, ովքեր նախկինում ձեզ խանգարել են, կհասկանան, որ հիմա լավ է հեռանան ձեր ճանապարհից: Հենց դրա շնորհիվ կարող են արագ ու հաջողությամբ լուծվել ձեզ փակուղու առաջ կա նգնեցրած հարցերը:Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Եթե վերջին ժամանակ ներս ձեր միջև տարաձայնություններ կային, հիմա կարող եք հանգիստ ամեն ինչից գլուխ հանել, բոլորին գոհացնող լուծում գտնել: Շաբաթվա վերջին օրերին հավանական են անսպասելի ծախսեր ու սպոնտան գնումներ:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շաբաթը հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու մեծ հաղթանակներ բերի, բայց վատ չի անցնի: Այն հարմար կլինի ստեղծագ ործ զբաղմունքների, անսովոր գործերի համար: Բայց նույնիսկ միապաղաղ առաջադրանքների լուծմանը դուք երևակայությամբ կմոտենաք, ուստի հրաշալի արդյունքների կհասնեք:Նոր գաղափարներ կհայտնվեն, բայց ինտուիցիան կհուշի, որ դրանցով շրջապ ատողների հետ կիսվելը դեռ վաղ է: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, կշռադատեք, աշխատեք քննարկել ձեր ամեն արարքի հնարավոր հետևանքները:Բաց մի թողեք մասնագիտական միջոցառումների այցելելու հնարավորությունը. այնտեղ դուք ոչ միայն հետաքրքիր ինչ-որ բան կիմանաք, այլև պիտանի ծանոթություններ կհաստատեք: Բացի այդ, հնարավորություն կունենաք ամրապ նդել հին գործնական կապերը, նոր համագործակցության մասին պայմանավորվել նրանց հետ, ում հետ նախկինում արդեն աշխատ ել եք:Մտերիմների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն: Ձեր արարքներն ու բառերը նրանց ամեն անգամ չեն ուրախ ացնի, հնարավոր են թյուրըմբռնման պահեր: Սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, դուք կգտնեք ամեն ինչ կարգավորելու, ներդաշնակությունը վերականգնելու ձևը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Համառություն ու հաստատակամություն դրսևորեք: Հենց այդ հատկանիշները կօգնեն հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնա րին է թվացել: Կարելի է լրիվ նոր բան ստանձնել: Ինտուիցիան կհուշի, թե ինչում կարող եք հաջողության հասնել: Այո, ինչ-որ բան պիտի սովորեք, բայց դրա համար շատ ժամանակ չի պահանջվի, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք:Հավանական են դրամական մուտքեր: Շաբաթվա սկզբին դրանք, ամենայն հավանականությամբ, մեծ չեն լինի, իսկ ահա ավելի ուշ լուրջ գումար ստանալու շանս կլինի: Կարևոր կլինի ամեն ինչ միանգամից չծախսելը: Դուք ֆինանսական գործերում որոշակի թեթևամտության հակված կլինեք, ուստի չեն բացառվում անհաջող գործարքները, գնումները, որոնց համար ավելի ուշ կզղջաք:Անձնական հարաբերությունների տես անկյունից շաբաթը բարենպաստ կլինի: Կհաջողվի շատ բաների մասին զրուցել մտերիմների հետ, հանգիստ քննարկել այն, ինչն առ աջ վեճեր է հարուցել: Փոխհամաձայնության հասնելը դժվար չի լինի, քանի որ բոլորը պատրաստ կլինեն խաղաղություն պահպան ելու համար զիջումների գնալ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շաբաթը լավ կանցնի և լուրջ դժվարություններ չի բերի: Հուզական դաշտը կայուն կլինի: Նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձ այն չընթանա, դուք կպահպանեք հավասարակշռությունը, դատարկ բաների պատճառով չեք տագնապի: Բացի այդ, չեք ուզենա ժա մանակ ծախսել դատարկ վեճերի վրա: Դուք պարզապես կկենտրոնանաք գործերի վրա ու հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ նախկինում ստիպված էիք համեստ հաջողություններով բավարարվել:Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց դուք դրանք արագ կանեք: Բավարար ժամանակ կմնա և՛ հանգստի, և՛ մտերիմների հետ շփվելու, և՛ ձեր նախասիրության համար: Դուք բաց չեք թողնի ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու, մտերիմներին հաճելիորեն զարմացնելու ձևը: Շաբաթը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար, այդ թվում՝ չծրագրվածների: Կարող եք ձեզ համար իրեր գնել, նվերներ ընտրել մտերիմների համար: Համառութ յունն ու նպատակասլացությունը կզուգակցվեն շփման մեջ թեթևության հետ, շատերի համար հաճելի կլինի ձեզ հետ գործ ունենալը: Այս շաբաթ սկսվող աշխատանքային հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Աստղերի աջակցությունը կզգաք ողջ շաբաթվա ընթացքում: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ ու ճակատագրի անսպասելի նվերներ: Բացի այդ, հնարավոր են հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կոգեշնչեն, կօգնեն կարևոր քայլի դիմել: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Որոշ Ջրհոսներ ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն:Դուք կաշխատեք աջակցել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, չեք մերժի օգնության խնդրա նքները: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին, որ ձեզ վրա կարելի է հույս դնել, կփոխեն իրենց կարծիքը: Սակայն կարևոր կլինի սեփական հետաաքրքրությունների մասին չմոռանալը, հատկապես՝ շաբաթվա երկրորդ կեսին, երբ կարևոր հաղթանակ տոն ելու շանս կընձեռվի:Շաբաթվա վերջին օրերին կհաջողվի առաջընթացի հասնել մի գործում, որին վերջին մի քանի ամիսներին մեծ ուժեր եք նվիրել: Ձեր ջանքերի արդյունքներից գոհ կմնաք:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ամենաթեթև շաբաթը չի լինելու, բայց այն հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամա նակ մի քանի գործով զբաղվեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Ամեն ինչից կկարողանաք լավ գլուխ հանել: Ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ունակության շնորհիվ դուք ձեր նպատակներին նույնիսկ սպասվածից արագ կհասնեք և ուժեր կխնայեք:Շաբաթը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, գործարքներ, որոնք շահույթ կբերեն: Չի բացառվում ձեզ վարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց կամ վերադարձնեն հին պարտքը:Աշխատեք հոգ տանել ձեր մասին ու շաբաթվա երկրորդ կեսին շատ չհոգնել: Այս հատվածում հոգնածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ ինքնազգացողության, և՛ տրամադրության վրա: Երբեմն միայն դրա պատճառով շրջապատողների հետ դժվարությամբ լեզու կգտն եք: Ուստի մի մոռացեք հանգստի համար դադարներ վերցնելու մասին նույնիսկ ամենահագեցած օրերին: