ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բարենպաստ օր է կարևոր գործերի ու խոշոր գործարքների համար։ Առանց երկար կասկածների ճիշտ որոշումներ կընդունեք, չեք վախենա ձեզ վրա պատասխանատվություն վերցնել։ Հաճախ կօգնեն մարդիկ, որոնց առաջ ոչ այնքան մեծ, բայց շատ տեղին ծառայություններ եք մատուցել։ Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները։ Նրանց հետ շփումներն օգտակար կլինեն։ Չեն բացառվում դրամական մուտքերը։Խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Հիմա այն առողջության հետ կապված խնդիրների պատճառ կդառնա։ Ցանկալի է չխախտել օրվա սովորական ռեժիմը, հակառակ դեպքում դժվար կլինի դրան վերադառնալը։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ուժերի ու էներգիայի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ շատ բանի եք ունակ։ Նոր գաղափարներ ու ստեղծագործ նախագծեր ի հայտ կգան։ Կհաջողվի գտնել մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել մտածածը։ Հաճախ պարզապես հաջողակ կլինեք, բայց լավ է հույս դնել ոչ թե աստղերի աջակցության, այլ սեփական ուժերի վրա։ Ավագ հարազատները հաճախ լավ խորհուրդներ կտան։ Լսեք դրանք ու ավելի արագ կստանաք այն, ինչի մասին երազում էիք։
Օրը բարենպաստ է ուղևորությունների համար։ Ճանապարհին վառ տպավորություններ ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվում։ Չեն բացառվում սիրային արկածները։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Այսօր շրջապատի հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի։ Դրանում ձեր մեղքի բաժինն էլ կլինի։ Չեք մտահոգվի, թե ինչ արձագանք կարող են ստանալ ձեր սուր նկատողություններն ու երկիմաստ կատակները։ Երբեմն լավ է լռել, քան ասել մտքին եկած առաջին բանը։ Հատկապես ուշադիր եղեք այն մարդկանց հանդեպ, որոնց հետ ընդհանուր պլաններ են կապում։ Այդ մարդկանց համար հիմա կարևոր կլինի ձեր կողմից հետաքրքրվածություն տեսնելը։
Խուսափեք ռիսկից, վտանգավոր արկածներ մի փնտրեք ու խաղասեղանին շատ բան մի դրեք։ Հնարավոր են չպլանավորված ծախսեր, անհաջող գնումներ։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հիանալի օր է նոր գործերի համար։ Ձեզ դուր կգա օգուտ բերելը, ձեր և ուրիշների խնդիրները լուծելը։ Ցանկացած հարցի հանդեպ ձեր լուրջ մոտեցումը շրջապատին կօգնի խուսափել սխալներից, այնպիսի արարք չգործել, որի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Վատ չեն դասավորվի ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել կամ ճամփա պետք է գնաք տարօրինակ ընկերախմբի հետ։
Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները։ Եթե պետք է համախոհներ գտնել, նրանց մի խմբի մեջ ընդգրկել, ղեկավարել ու ոգեշնչել, այս ամենից առանց մեծ դժվարության գլուխ կհանեք։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Առավոտն առանց դժվարությունների չի անցնի, բայց արդյունավետ կլինի։ Կփորձեք չվշտանալ, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ոգևորությամբ կստանձնեք նոր խնդիրները, հաճույքով փորձարկումներ կանեք։ Կհաջողվի ոգեշնչել շրջապատին, վարակել նրանց ձեր գաղափարներով ու պլաններով։ Մարդիկ կձգտեն դեպի ձեզ, հաճույքով կքննարկեն ամենատարբեր հարցերը, ինչ-որ նոր բան կառաջարկեն։ Կարող եք համատեղ նախագծերի վրա աշխատանք սկսել։
Հատուկ ուշադրություն կպահանջեն տնային գործերը։ Օրինակ՝ չի բացառվում, որ ստիպված լինեք զբաղվել փոքրիկ վերանորոգմամբ, շտապ փչացած իրին փոխարինող գնել։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը բարդ կլինի։ Ռիսկի մի դիմեք։ Պայմանները հաճախ անհաջող կդասավորվեն, շատ բան կարող եք կորցնել դատարկ սխալի, հաշվարկներում անճշտության պատճառով։ Տարաձայնություններ կառաջանան ընկերների հետ, կոնֆլիկտից խուսափելու համար հանգստություն ու համբերատարություն կպահանջվի։ Նրանց հանդեպ, ովքեր իսկապես թանկ են ձեզ համար, մոտեցում կգտնեք, կանեք ամեն հնարավորը, որ հարաբերությունները ներդաշնակ լինեն։
Ֆինանսական պատկերը անբարենպաստ կլինի։ Հնարավոր են անտեղի ծախսեր, կորուստներ։ Չի բացառվում, որ ձեզ հիշեցնեն հին պարտքերի մասին։ Ամենալավ օրը չէ խոշոր գնումների համար։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այս օրը օգտակար կլինի նոր, անսովոր, երևակայությունը շարժող գործեր ստանձնելու համար։ Ձեզ մոտ լավ կստացվի ձեզ ու մյուսներին մոտիվացնելը։ Գործի մեջ կընդգրկեք նրանց, ովքեր առաջ դրանով հետաքրքրված չէին։ Այսօր սկսվող շատ հարաբերություններ ժամանակի հետ սերտ ընկերության կվերածվեն։ Պայմանների փոփոխությունը կօգնի վերականգնել ուժերը, մի կողմ թողնել մռայլ մտքերը։
Հնարավորություն կունենաք շատ նոր բան իմանալ։ Երբեմն օգտակար տեղեկատվությունն անսպասելի աղբյուրներից կստանաք։ Նույնիսկ շշուկներից ու բամբասանքներից ինչ-որ կարևոր բան կքաղեք։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Թեթև, վառ ու հաճելի օր է։ Ուրախության շատ առիթներ կունենաք։ Բայց ձեր տրամադրությունը բարձրացնող ամեն ինչ չէ, որ կարևոր կլինի։ Չնայած՝ նույնիսկ դատարկ բաներն էլ լավ են, եթե օգնում են լավատեսորեն տրամադրվել։ Կշփվեք մարդկանց հետ, որոնք շատ բան գիտեն կյանքի մասին, պատրաստ են կիսվել իրենց փորձով ու դրա հետ մեկտեղ անտեղի խորհուրդներ չտալ։ Սիրախաղի հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն։Կարող եք գնումներ անել։ Իրեր ձեռք կբերեք, որոնց մասին վաղուց էիք երազում, և դրանց համար շատ չեք վճարի։ Չեն բացառվում ոչ մեծ նվերներն ու դրամական մուտքերը
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Պատրաստ կլինեք պայքարել ձեր հետաքրքրությունների համար, և դա շատ լավ է, քանի որ մարտերից խուսափել այսօր չի ստացվի։ Մարդիկ, որոնց թվում է, թե իրենց վիրավորել եք, վճռական տրամադրված կլինեն, նրանցից կարող եք տհաճություններ սպասել։ Իհարկե, լավ է հանգիստ զրուցել ամեն ինչի մասին ու գլուխ հանել իրավիճակից, բայց դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ հարձակվողներին հակահարված տաք։ Ոչ ոքի թույլ մի տվեք չարաշահել ձեր բարությունը։Օրը հագեցած ու լարված կլինի, այնպես որ երեկոյան հանգստի կարիք կունենաք։ Պետք չէ երեկոյի համար հոգնեցուցիչ գործեր կամ միջոցառումներ պլանավորել։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բարենպաստ օր է։ Նոր գործեր ի հայտ կգան, ու դրանք հետաձգել չեք ուզենա։ Իսկապես հետաքրքրված կլինեք այն գործով, որով պետք է զբաղվեք։ Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ։ Հնարավորություն կունենաք քննարկել գաղափարներն այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են գնահատել ու աջակցել, ինչպես նաև օգնել կյանքի կոչել դրանք։Չեն բացառվում դրամական մուտքերը, շահավետ գործարքներն ու հաջող գնումները։ Որոշ Այծեղջյուրներ ֆինանսական վիճակը բարելավելու անսպասելի ձև կգտնեն։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Շատ խնդիրներ ավելի արագ ու հեշտ կլուծվեն, քան սպասում էիք։ Հնարավորություն կունենաք վերադառնալ ավելի վաղ սկսած գործերին։ Հիմա դրանք արագ ավարտին կհասցնեք, և դա համարյա ոչ մի ջանք չի պահանջի։ Հաճելի կանցնեն ընկերների կամ լավ ծանոթների հետ հանդիպումները։ Կհաջողվի զրուցել բոլորի համար հետաքրքիր ու կարևոր հարցերի շուրջ, պայմանավորվել համատեղ գործողությունների ու ընդհանուր պլանների մասին։ Չեն բացառվում հաճելի անակնկալները։Կենցաղը կազմակերպելու, տունը կահավորելու լավ գաղափարներ կունենաք։ Օգտակար կլինի սպորտով զբաղվելը։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը բարդ չի լինի, բայց հոգնեցուցիչ ու երկար կթվա։ Գործերը, որոնցով պետք է զբաղվեք, միապաղաղ ու ձանձրալի կլինեն։ Բայց դրանք ուշադրություն ու կենտրոնացվածություն կպահանջեն։ Հենց մի քիչ շեղվեք, սխալներ կանեք, որոնցից հետո ամեն ինչ ստիպված եք լինելու սկզբից սկսել։ Խորհուրդների հարցով կարող եք դիմել ընկերներին կամ պարզապես լավ ծանոթներին, իսկ ահա ինչ-որ մեկին օգնության խնդրանքով դիմելն անօգուտ կլինի։Բոլոր դեպքերում կպահպանեք լավ տրամադրությունը, մյուսների տրմադրությունն էլ կբարձրացնեք։ Օգտակար կլինի ոչ մեծ ուղևորության մեկնելն ու տեսարժան վայրերով զբոսնելը։