ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 3

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օգնությունից մի հրաժարվեք։ Այսօր այն կառաջարկեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր առաջ ձեզ չէին աջակցում։ Նրանք շատ պիտանի համախոհներ կդառնան։ Չի բացառվում՝ ազդեցիկ հովանավորներ ձեռք բերեք, միայն թե նկատի առեք, որ նրանք հոգ են տանելու ոչ միայն ձեր, այլ նաև սեփական հետաքրքրությունների մասին։ Շատ հաճելի կլինեն ընկերների հետ շփումները։ Նրանք ձեզ հիմա կես խոսքից կհասկանան։

Կարող եք փոխել աշխատանքը կամ նոր գործընկերների հետ երկարատև համագործակցություն սկսել։ Օրը հարմար է նաև անձնական կյանքում նախաձեռնող լինելու համար։ Կարող եք խոստովանել զգացմունքները։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կփորձեք վերահսկել ձեզ, չնայած դա բարդ է լինելու։ Ուժեղ հույզեր շատ կլինեն, բայց դրանց զոհ գնալ պետք չէ։ Կարող է թվալ, որ շրջապատողները հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից, իսկ իրականում նրանց պարզապես հասկանալի չեն ձեր արձագանքներն ու արարքների մոտիվները։ Եթե ուզում եք կարևոր հարցեր քննարկել, պատրաստ եղեք երկարատև քննարկումների։ Միանգամից աջակցություն ստանալ չի հաջողվի։

Ամեն անգամ չի ստացվի խուսափել կոնֆլիկտներից, բայց կարող եք դրանք խաղաղ ճանապարհով լուծել։ Շատ կարևոր կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելը։ Երբեմն դրա համար լռելու, խորհուրդներ տալուց ու նկատողություններ անելուց հրաժարվելու կարիք կլինի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ ու նույնիսկ հաճույքով կվիճեք, ու հաճախ՝ լրիվ գործից դուրս։ Ձեր ճշմարտացիությունն ապացուցելը ձեզ համար ավելի հետաքրքիր կլինի, քան ընթացիկ գործերով զբաղվելը, չնայած որ դրանք ուշադրության կարիք կունենան։ Ֆինանսական հարցեր լուծելիս մի շտապեք։ Ռիսկ կա, որ շատ կծախսեք կամ ինչ-որ կասկածելի ու նույնիսկ վտանգավոր պատմության մեջ կներքաշվեք։ Եթե խորհուրդների կարիք ունենաք, դիմեք մարդկանց, որոնք ձեզ վաղուց են ճանաչում։

Ապագայի պլաններ կազմելն այսօր սովորականից բարդ կլինի։ Հստակության ու որոշակիության պակաս կլինի, վստահ չեք լինի, որ առաջնահերթությունները ճիշտ եք դնում։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ակտիվ ու վճռական կլինեք, պատրաստ կլինեք գործել, նույնիսկ եթե պայմաններն ամենալավ ձևով չդասավորվեն։ Հիմա դժվարությունները ձեզ չեն վախեցնի, բարդ հարցերին էլ ոգևորությամբ կանցնեք։ Լավ է հույս դնել միայն սեփական ուժերի վրա ու աջակցություն չսպասել, քանի որ ճիշտ ժամանակին այն ստանալ հազիվ թե հաջողվի։ Չեն բացառվում տարաձայնությունները մարդկանց հետ, որոնց ձեզ համախոհ եք համարում։

Ուշադրություն դարձրեք ընտանեկան գործերին։ Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան, մի մերժեք նրանց։ Օրվա վերջին հավանական են լավ նորություններ։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ շատ, այդ թվում նաև անսպասելի հանդիպումներ են սպասվում։ Ստիպված եք լինելու շփվել ամենատարբեր մարդկանց հետ և նրանցից յուրաքանչյուրին յուրահատուկ մոտեցում պետք է ցուցաբերեք։ Չնայած որոշակի դժվարությունների՝ գործնական բանակցությունները արդյունավետ ու նույնիսկ հաճելի կանցնեն։ Հնարավոր է փոխշահավետ համագործակցության սկիզբ։ Եթե ուզում եք բարենպաստ տպավորություն թողնել, հանդիպում կազմակերպեք ոչ ֆորմալ միջավայրում։

Աշխատանքին ու կարիերային վերաբերող հետաքրքիր գաղափարներ կունենաք։ Շտապեք կյանքի կոչել դրանք։ Ավելի ուշ դա բարդ խնդիր կդառնա։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատանքի համար բավականին բարդ օր է։ Սովորական գործերն այսօր խճճված ու հոգնեցուցիչ կթվան և ժամանակատար կլինեն։ Շրջապատի խոսքերն ու արարքները կնյարդայնացնեն ձեզ։ Կաշխատեք խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից, հարթել սուր անկյունները, սակայն դա միշտ չի հաջողվի։ Սակայն օրվա դժվարությունները ձեր օգտին կլինեն։ Շատ բան կսովորեք, օգտակար փորձ ձեռք կբերեք։

Առաջ շարժվելու նոր խթան կունենաք։ Չի բացառվում, որ նշանակալի փոփոխության ենթարկվեն ապագայի պլանները, շատ բաների կսկսեք նորովի նայել։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգստությունը պահպանելը բարդ կլինի։ Այսօր ցանկացած դատարկ բան կարող է հանել հավասարակշռությունից։ Չեն բացառվում խնդիրները կանանց հետ շփվելիս։ Դա վերաբերում է նաև հին ծանոթներին, որոնց առաջ կես խոսքից հասկանում էիք։ Հաճախ անհասկանալի, ոչ միանշանակ իրավիճակներում կհայտնվեք, ստիպված կլինեք շատ ժամանակ ծախսել տեղի ունեցողից գլուխ հանելու համար։

Կարող եք հույս դնել սիրելիի աջակցության վրա, բայց միայն մի դեպքում՝ եթե պատրաստ եք կիսվել ձեր ապրումներով։ Խորհուրդները հաճախ օգտակար կլինեն, նույնիսկ եթե դրանք տան մարդիկ, ովքեր հարուստ կենսափորձ չունեն։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում ղեկավարության ու այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնցից կախված է ձեր մասնագիտական ապագան։ Հիմա շատ հեշտ կլինի թշնամիներ ձեռք բերելը։ Անտեղի ասված խոսքը, անհաջող մեկնաբանությունը, սուր նկատողությունը կարող են կոնֆլիկտի սկիզբ դառնալ, որը կարգավորելը հետո բարդ է լինելու։ Կարևոր գործերում ոչ ոքից աջակցություն մի սպասեք։

Մի շտապեք որոշումներ ընդունել ու եզրակացություններ անել։ Պլաններն ու ապագա քայլերը մտածելու համար սովորականից շատ ժամանակ կպահանջվի։ Բայց եթե չշտապեք, անպայման իրավիճակից ելք կգտնեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, նույնիսկ եթե գիտեք, որ դրանք կարևոր են։ Շրջապատը ձեզ հաճախ կշեղի զրույցներով, օգնության կամ խորհրդի խնդրանքով կդիմի։ Հնարավոր են կոնֆլիկտներ հին համախոհների հետ։ Կհիասթափվեք նրանցից, ում առաջ աջակցում էիք։ Չնայած խոչընդոտներին՝ չեք հրաժարվի մտածածից և ճիշտ կվարվեք։ Նպատակին հասնելու շանս ունեք։

Կարևոր տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք, ընդ որում՝ այն կստանաք լրիվ անսպասելի աղբյուրից։ Սա այն հազվադեպ օրերից է, երբ նույնիսկ բամբասանքներին ու շշուկներին արժե ուշադիր լինել։ Դրանք զարմանալի ձևով օգտակար կլինեն։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պահպանեք ինքնատիրապետումը։ Այսօր դա անհրաժեշտություն կլինի։ Հնարավոր են վեճեր աշխատանքի վայրում, գործընկերների հետ տարաձայնությունները կխանգարեն կենտրոնանալ բոլորի համար կարևոր գործի վրա։ Բայց քանի դեռ հանգիստ եք ու չեք հուզվում, ամեն ինչ կարելի է հարթել։ Օգնեք նրանց, ովքեր ձեզանից քիչ բան գիտեն։ Այդ մարդիկ ժամանակի հետ ձեր համախոհներն ու ընկերները կդառնան։

Բարենպաստ օր է ֆինանսների ու ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար։ Իրավաբանական կոնֆլիկտները հարթելու հնարավորություն կլինի։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դժվարություններ հնարավոր են, բայց անհաղթահարելի խոչընդոտներ չեն ծագի, իսկ բոլոր բարդ հրցերը կհաջողվի զարմանալիորեն արագ լուծել։ Հաճույքով նախաձեռնություն կցուցաբերեք, շրջապատողներն էլ կպաշտպանեն ձեր գաղափարները, հաճախ անշահախնդիր կերպով կօգնեն մտածածը կյանքի կոչել։ Չեն բացառվում դրամական մուտքերը, ընդ որում՝ դրանք սպասվածից ավելին կլինեն։

Շփվեք մարդկանց հետ, ովքեր ձեզ համակրելի ու հետաքրքիր են։ Այսօր նրանց դուր գալու, բարենպաստ տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը գործերում նշանակալի առաջընթաց է խոստանում։ Հավանական են հաջողություններ այն ոլորտներում, որոնք իսկապես կարևոր են ձեզ համար։ Կհաջողվի կենտրոնանալ գլխավորի վրա ու անցյալում թողնել անհաղթահարելի թվացող խոչընդոտը։ Հնարավոր են պատահական ծանոթություններ։ Դրանք օգտակար կլինեն եթե ոչ հիմա, ապա շատ ավելի ուշ։ Որոշ Ձկներ կկարողանան վերականգնել հին գործնական կապերը։

Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները։ Ընկերների հետ հանդիպումները կբարձրացնեն տրամադրությունը, իսկ սիրային ժամադրությունները կոգեշնչեն։ Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր ու նվերներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: