ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ- ՄԱՐՏԻ 19

Խոյ. Այսօր ոչ միայն ցանկություն, այլև՝ հնարավորություն կառաջանա կյանքում ինչ-որ շրջադարձային փոփոխություն կատարելու: Սակայն մի շտապեք գործել՝ սկզբի համար դեռ պետք է ինչպես հարկն է հասկանալ ստեղծված իրավիճակը: Կարող է այնպես ստացվել, որ հանգամանքները, որոնք դուք գնահատում էիք որպես անբարենպաստ, իրականում այդպիսին չեն, իսկ բաց թողնված հնարավորություններն էլ ընդամենը առիթ են մտորելու համար այն հարցի շուրջ, թե որ ուղղությամբ է պետք շարունակել ընթանալ: Ընդունելով անձնական կյանքի հետ կապված ցանկացած որոշում, դուք պետք է լսեք ձեր նախազգացողությանը, որի հուշումները՝ իրենց ողջ պարադոքսալությամբ, զարմանալիորեն ճիշտ և ժամանակին են:

Ցուլ. Օրը պահանջում է ակտիվ մասնակցություն հասարակական կյանքին, ձեր սեփական գործերը մղվում են երկրորդ պլան: Ի դեպ, ձեզ համար դա խնդիր չէ, քանի որ դուք ճիշտ եք բաշխում ժամանակը, այդ իսկ պատճառով էլ հասցնում եք ամեն ինչ: Գործընկերները ձեր հանդեպ տրամադրված են չափիվ ավելի բարյացկամ, դրանից պետք է օգտվել, որպեսզի հասնեք համագործակցության ավելի ձեռնտու պայմանների: Ներդաշնակ են ձևավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Դուք շատ լավ եք զգում ձեզ դուր եկող մարդկանց թաքնված ցանկությունները: Հարմար օր է ձեզ համար համակրելի մարդուն հաճելի անակնկալ անելու համար:

Երկվորյակներ. Օրն, ընդհանուր առմամբ, այնքան էլ վատը չէ, սակայն էմոցիոնալ ֆոնը չի առանձնանում կայունությամբ: Դա է պատճառը, որ դուք միանգամից կորցնում եք հավասարակշռությունը, եթե ինչ-որ բան ըստ պլանի չի գնում: Ցանկացած դժվարության առաջացման դեպքում դուք միայն մի ցանկություն եք ունենում՝ թողնել ամեն ինչ և հպարտորեն հեռանալ, այնինչ շատ ավելի խոհեմ կլիներ փորձել հաղթահարել խոչընդոտները: Ցանկալի չեն ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները, որևէ կարևոր հարցեր քննարկելը: Օրը վտանգավոր է վնասվածքներ ստանալու առումով, այնպես որ ձեր գործողություններում առավելապես պետք է զգույշ լինեք:

Խեցգետին.Այսօր ավելի լավ է ոչ մի նոր, մասշտաբային և կարևոր բան չսկսել: Շարունակեք զբաղվել այն ամենով, ինչը նախկինում անում էիք, աշխատեք էապես չփոխել ձեր մարտավարությունը: Ամեն տեսակի փորձարարություններից ավելի լավ է հրաժարվեք, փոխարենը՝ գործեք փորձված մեթոդներով: Իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները, ստիպված կլինեք վերադառնալ չավարտված նախագծերին, ինչը ձեզ լրջորեն կնյարդայնացնի: Այստեղ կարևոր է պահպանել գոնե արտաքին հանգստություն, հակառակ դեպքում շրջապատի հետ ձեր հարաբերությունները ծայրահեղ լարված կդառնան:

Առյուծ. Այսօր միշտ չէ, որ նպատակներին հասնելը հեշտությամբ է տրվում, սակայն դուք դրսևորում եք հազվագյուտ հնարամտություն, գործի մեջ եք ներքաշում դաշնակիցների, գտնում եք կամավոր օգնականների և ընդհանրապես՝ դրսևորում եք բացառիկ կազմակերպչական որակներ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ շանս կստեղծվի իրենց ներկայացնել որպես լավ ղեկավար, ինչը թույլ կտա բարձրանալ կարիերայի աստիճաններով: Կարելի է նախաձեռնություն դրսևորել, օրինակ, ժամադրության հրավիրել ձեզ համար համակրելի անձնավորության, կամ խոստովանել սեփական զգացմունքները:

Կույս. Հնարավոր են մանր տհաճ միջադեպեր, սակայն ընդհանուր առմամբ օրը կդասավորվի հաջող: Մի վախեցեք ինչ-որ բան փոխել պրոֆեսիոնալ և անձնական կյանքում, սակայն նաև մի դրսևորեք ավելորդ շտապողականություն: Ձեր նպատակը պետք է լինի իրադարձությունների ընթացքը անհրաժեշտ հունի մեջ դնելը: Պարզությունը, որով այսօր դուք ձգտում եք ամեն ինչի, օգնում է կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ: Անբարենպաստ է օրվա ֆինանսական պատկերը, դուք դա զգում եք և ձգտում եք խուսափել ավելորդ ծախսերից: Չարժե պարտք վերցնել կամ տալ, ապառիկով գնումներ անել:

Կշեռք. Ամենապարզ օրերից չէ: Ոչ մի կարևոր բան տեղի չի ունենում, և դա ձեզ բոլորովին դուր չի գալիս: Դուք ձգտում եք ինչ գնով էլ որ լինի, անհապաղ ստանալ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, սակայն այս պահին ձեր ձեռքում միայն մի բան ունեք՝ համբերատար սպասել, մինչև ամեն ինչ կլուծվի: Իրենց մասին հիշեցնում հին ծանոթները և վաղեմի գործընկերները: Թույլ տվեք նրանց դրսևորել նախաձեռնություն՝ ձեր հետ հարաբերությունները վերականգնելու գործում, մի ցույց տվեք ձեր հետաքրքրվածությունը: Օրը բարենպաստ է նշանի այն ներկայացուցիչների համար, ում գործունեությունը կապված է ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության վերջին նվաճումների կիրառման հետ:

Կարիճ. Այսօր շատ դժվար է հավասարակշռված վիճակ պահպանելը, իսկ հենց որ դուք ազատություն եք տալիս ձեր էմոցիաներին, տհաճ հետևանքներ են տեղի ունենում: Կոնֆլիկտներից խուսափելը շատ դժվար է (բարդ իրավիճակներով հատկապես շռայլ է կեսօրը), դուք վիճում եք անգամ այն մարդկանց հետ, ում դուք նախկինում հասկանում էիք կեսխոսքից: Պետք է այլ մարդկանց թուլությունների հանդեպ չափից ավելի ներողամիտ լինեք, և այդ ժամանակ շրջապատն իր հերթին առանձնապես ուշադրություն չդարձնի ձեր վրիպումներին: Հիշեք, որ սա այն օրերից է, երբ գործել պետք է ինքնուրույն:

Աղեղնավոր. Օրը բավական հարմար է աշխատանքի համար, այդ թվում և՝ ձեզ համար բոլորովին նոր ոլորտում: Ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում, սակայն ավելի կարևոր է այն, որ դուք լավ եք տեսնում դրանց իրականացման հնարավոր ուղիներն ու ձևերը: Օրը հատկապես հարմար է գործնական շփումների համար: Այսօր կարելի է թարմացնել հարդերձարանը փոխել սանրվածքը, տեղափոխել կահույքը: Դուք պատրաստ եք ձեր իմիջի հետ կապված ռիսկային փորձարարությունների, և դրանք չափազանց հաջող են անցնում:

Այծեղջյուր. Սա այն օրերից է, երբ դուք կարող եք հասնել լուրջ հաջողությունների, եթե օգտվեք առաջարկված օգնությունից: Կիսվեք ձեր գործերով շռայլորեն՝ ձեր դաշնակիցները կանեն դրանք ձեզանից ոչ պակաս լավ: Դուք հիանալի եք կատարում կազմակերպչական գործերը, բաշխում եք պարտավորությունները, դնում եք ձեր ենթակաների և համախոհների առջև ճիշտ խնդիրներ: Անձնական հարաբերություններում կարող են խնդիրներ ծագել: Ձեր նպատակը պետք է լինի խոստովանել առկա դժվարությունները և գտնել դրանց հաղթահարման ուղիները: Դուք թաքցնում եք ձեր իրական ցանկություններն ու մտադրությունները, ինչն աննկատ չի մնում շրջապատի կողմից:

Ջրհոս. Օրվա առաջին կեսը այն ժամանակահատվածն է, երբ ջրի երես է դուրս գալիս այն ամենն, ինչ մինչ այդ քողարկված էր, և դա ձեզ բոլորովին դուր չի գալիս: Բոլոր այն կոնֆլիկտները, այդ թվում և՝ ներքին, որոնք դուք արդեն համարում էիք շատ թե քիչ կարգավորված, համառորեն կենդանության նշաններ են ցույց տալիս, իսկ դուք էլ ստիպված եք լինելու վերադառնալ տհաճ հարցերի լուծմանը: Դժվար է լինելու շրջապատի հետ լեզու գտնելը: Բանն այն է, որ ձեզ սխալ են գնահատում, դուք մարդկանց աչքին երևում եք մռայլ և դժգոհ, այնինչ իրականում դա այդպես չէ: Շատ ավելի հաջող է դասավորվում օրվա երկրորդ կեսը, երբ դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ ուժեղանում է, և դուք ձեզ ավելի ինքնավստահ եք զգում:

Ձկներ. Օրը հաջող է դասավորվում, դրա միայն առաջին մասում կարող է իր մասին զգացնել տալ բացասական միտումների ազդեցությունը: Օգտվեք բարենպաստ հանգամանքներից, որպեսզի կագավորեք այն մարդու հետ հարաբերությունները, ում հետ վերջին ժամանակներում չէիք կարողանում լեզու գտնել: Գործերում զգուշությունը օգնում է խուսափել սխալներից, շրջանցել թակարդները, որոնց մեջ են հայտնվում մյուս նշանների ներկայացուցիչները: Հարմար օր է ձեզ համար կարևոր մարդկանց հետ շփումներ ունենալու համար: Դուք կարող եք անթաքույց խոսել ձեր զգացմունքների մասին՝ համոզված, որ ձեզ ճիշտ կհասկանան:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: