Խոյ.
Հարմար օր է նոր գործերի համար: Խնդիրների լուծումը ձեռնարկում եք մեծ խանդավառությամբ, հեշտ եք գտնում համախոհների, ովքեր պատրաստ են ձեզ օգ նել և ճիշտ խորհուրդ տալ: Անձնական հմայքն օգնում է գործնական բանակցությունների ժամանակ: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր են դրամա յին նշանակալի մուտքեր, հաջող գործարքներ: Լավ օր է ինչպես միջոցառումներին, այնպես էլ գիտաժողովներին և սեմինարներին մասնակցելու համար:
Ցուլ.
Ինչքան էլ օրը բարդ հարցեր առաջադրի, կասկած չկա, որ դուք հեշտությամբ կգտնեք դրանց պատասխանները: Կենսական ներուժը բարձր է, և հոգնածությու նը ձեզ չի սպառնում: Բոլոր իրավիճակներում կպահպանեք լավ տրամադրությունը: Հին ծանոթները կհիշեցնեն իրենց մասին, հնարավոր է այցելեք հեռու ազգականներին:Մի կորցրեք գործընկերների հետ ոչ ֆորմալ միջավայրում շփվելու հնարավորությունը. դա թույլ կտա օգտակար տեղեկատվություն քաղել և ճիշտ որոշում կայացնել: Հնարավոր են անակնկալ դրամային մուտքեր:
Երկվորյակներ.
Այսօր դուք շատ զգույշ եք, այդ պատճառով էլ կարողանում եք խուսափել բոլոր գայթակղություններից: Ցանկալի չէ պարտք տալը, հետո կարող եք խնդիր ներ ունենալ վերադարձնելու հետ կապված: Ճիշտ կլինի ավելորդ ծախսերից խուսափել: Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է նոր հրապուրանք, որը հետագայում կարող է բուռն էմոցիաների աղբյուր դառնալ, ինչը ոչ միայն հաճելի կլինի, այլև ցավ կպատճառի ձեզ:
Խեցգետին.
Այսօր հակված եք գերագնահատելու ձեր ուժերն ու հնարավորությունները, ինչը դառնում է անհեթեթ իրավիճակների պատճառ, որոնք կողքից նայողի համար շատ զվարճալի են: Ձեր առջև բազմաթիվ հնարավորություններ են բացվում, պետք է միայն դրանք նկատել և ժամանակին ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրա վիճակում:Դուք հաճախ եք վիճում մտերիմների հետ, այդ վեճերը, սակայն, կառուցողական են և ավարտվում են բոլորի համար շահեկան որոշումների կայաց մամբ: Օրը հարմար է սիրելի մարդու հետ լուրջ հարցեր քննարկելու համար:
Առյուծ.
Չի բացառվում, որ աշխատավայրում խնդիրներ ունենաք, հնարավոր են լուրջ տարաձայնություններ և կոնֆլիկտներ գործընկերների և ղեկավարության հետ: Միայն ուշադիր առյուծներին կհաջողվի խուսափել ֆինանսական կորուստներից: Ցանկալի չէ ձեռնամուխ լինել նոր ծրագրերի իրագործմանը, խուսափեք այն գործերից, որոնք կապված են երկարատև համագործակցության հետ: Կենսական էներգիան բարձր է, ինքնազգացողությունը լավ կլինի ողջ օրվա ընթացքում: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ձեր օգտին է, երեկոյան հնարավոր են նոր ծանոթություններ, բարեկամները կուրախացնեն հաճելի նորություններով:
Կույս.
Աշխատավայրում ուշադիր եղեք. այսօր դուք հակված եք սխալներ թույլ տալ անգամ ամենասովորական պարտականություններ կատարելիս: Հնարավոր են բար դություններ շտապ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված: Ստիպված կլինեք համառություն և հնարամտություն դրսևորել, որպեսզի ժամանակին ավարտին հասցնեք գործերը: Օրվա իրադարձությունները նպաստում են ընտանեկան կապերի ամրապնդմանն ու ազգականների հետ հարաբերությունների կարգավորմանը: Կարելի է տան գործերով զբաղվել, վերանորոգում կամ շինարարություն սկսել:
Կշեռք.
Օրը հաճելի է, որոշ դրական բաներ տեղի են ունենում միանգամայն պատահական, ձեր արժանիքն այն կլինի, որ կարողանաք ժամանակին դա նկատել ու առավ ելագույնս դրանից օգտվել: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, այդ թվում և մի մարդու հետ, ով էական ազդեցություն կխաղա ձեր հետագա կյանքում: Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար, խելամիտ կատակերգությունը և լավ երաժշտությունը դրական կազդեն ձեր տրամադրության վրա: Օրը հար մար է նաև արտասահմանցիների հետ շփումների համար:
Կարիճ.
Ամեն ինչ ընթանում է բնական հունով, միայն թե շատ դանդաղ: Դուք կնախընտրեիք, որ իրադարձությունները զարգանային ավելի սրընթաց, սակայն ոչինչ չեք կարող անել` դրանք արագացնելու համար: Օրվա սկիզբը հարմար է ստեղծագործական աշխատանքի համար: Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ, որ դրանք ըստ արժանվույն գնահատում է: Օրվա ընթացքում բավական ժամանակ կունենաք սիրախաղի ևհետաքրքիր ծանոթությ ունների համար, սակայն ձեր կանխազգացումը հուշում է, որ լուրջ բան պետք չէ ակնկալել:
Աղեղնավոր.
Հարմար օր է աշխատանքային գործունեություն ծավալելու համար, իսկ ջանքերի դիմաց պարգևն իրեն երկար սպասեցնել չի տա: Կարելի է որևէ նոր բան ձեռ նարկել, սակայն սովորական գործն էլ ձեզ ձանձրանալու առիթ չի տա: Հնարավոր է ազդեցիկ մարդկանց կողմից աջակցության ցուցաբերում:Դուք հեշտ եք լե զու գտնում մտերմիների հետ, սակայն միշտ չէ, որ ասում եք այն, ինչ մտածում եք: Հարաբերություններում պետք կգա նաև առաջնայինը երկրորդականից զատելու ունակությունը, ինչը կնպաստի ձեր հեղինակության բարձրացմանը:
Այծեղջյուր.
Այսօր մի շարք հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք, որոնք կապված չեն ձեր ընթացիկ ֆինանսական վիճակի բարելավման հետ, սակայն հեռանկարային առումով բավական խոստումնալից են: Նոր հիմքի վրա կարելի է կազմել գործողությունների հետագա ծրագիրը: Հնարավոր են դրական փոփոխություններ ծնո ղների, ազգականների, ինչպես նաև սիրելի մարդու հետ հարաբերություններում: Այսօր կարող եք փոխըմբռնման նրա հետ, ում հետ ժամանակին մշտական վեճ երի մեջ էիք:
Ջրհոս.
Այսօր ստիպված կլինեք ձեր սկզբունքներին դեմ գնալ: Հեռացրեք ձեզանից բացասական լիցքերը: Օրը բարենպաստ է նոր գործարքների և նոր ծանոթություն ների համար: Մի վատնեք ժամանակն անտեղի, դատարկ զրույցների վրա: Աշխատավայրում կունենաք փոքրիկ անախորժություն, որի բարեհաջող ավարտը կապված կլինի ձեր իրազեկության աստիճանից: Ձեր մեջ կհայտնաբերեք նոր որակներ, որոնք կօգնեն խելամիտ քայլեր անել:
Ձկներ.
Դուք միանգամից մի քանի նոր առաջարկ կստանաք և դժվար կլինի ճիշտ կողմնորոշվելը: Ընթացքում բացառված չեն համախոհների հետ տարաձայնությունները: Օրը կունենա բարեհաջող ավարտ, գոհ կմնաք օրվա արդյունքներից, եթե լսեք ձեր ներքին ձայնին: Պետք չէ գերագնահատել ուժերը և գնալ չարդարացված ռի սկի: Փորձեք հետաքրքրացնել անձնական կյանքը: Այն, ինչ ձեզ համար թվում է սպառված, դեռ նոր է սկսվելու: Հնարավոր է հարաբերությունների բարդա ցում որոշ մարդկանց հետ: