ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 21

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատելու համար վատ օր չէ: Նոր հնարավորություններ կբացվեն, բայց դրանցից օգտվելու համար պետք է ջանքեր թափեք: Մի վախեցեք փորձարկումներ անել: Փորձված մեթոդներն ամեն անգամ թույլ չեն տա անհրաժեշտ արդյունքների հասնել, իսկ ահա նոր, ինքնատիպ գաղափարները հաճախ հաջող կլինեն:

Հնարավորություն կունենաք նոր համախոհներ ու օգնականներ գտնել: Գործնական հարաբերությունները ոչ ֆորմալ բնույթ կստանան, իսկ ժամանակի հետ կարող են նաև ընկերական կամ սիրային դառնալ: Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու անսպասելի նվերները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին չեն բացառվում դժվարությունները: Դրանք հաճախ կապված կլինեն աշխատանքի հետ: Օրինակ, հավանական են ձգձգումներ գործերում, որոնք պլանավորել էիք արագ ավարտին հասցնել: Ստիպված եք լինելու փոխել պլաններն ու տեղափոխել նշանակված հանդիպումները: Բայց այս ամենը ձեզ չի խանգարի հասնել անհրաժեշտ արդյունքներին, եթե համառ լինեք:

Օրվա երկրորդ կեսը վառ հույզեր ու նոր տպավորություններ է խոստանում: Հնարավորություն կստեղծվի շփվել հետաքրքիր մարդկանց հետ, մասնակցել անսովոր միջոցառումների: Չի բացառվում՝ ձեզ մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց գոյության  մասին առաջ պատկերացում անգամ չունեիք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ ու լուրջ փոփոխություններ բերի, բայց վատ չի դասավորվի: Կարող եք ավարտին հասցնել սկսած գործերը, լուծել այն հարցերը, որոնք անհանգստացնում էին մտերիմներին: Ապագայի պլաններում որոշակիություն կմտնի, անհանգստության պատճառներ էլ շատ չեն լինեն:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հիմա նրանց հետ շփումներն օգտակար կլինեն: Հին կապերն ամրապնդելու, տարաձայնություններն ու վեճերն անցյալում թողնելու հնարավորություն կլինի: Օրվա վերջին հավանական են լավ նորություններ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ ու արդյունավետ օր է: Կարող եք նոր գործեր ստանձնել: Ամենայն հավանականությամբ գլուխ կհանեք դրանցից: Նշանի շատ ներկայացուցիչներ սպասվածից ավելի մեծ հաջողությունների կհասնեն: Նրանց պետք կգան նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը: Չի բացառվում, որ ստիպված լինեք վերադառնալ հին խնդիրներին: Այս անգամ կգտնեք դրանց լուծումը:

Զգուշություն է պետք ֆինանսական գործերում: Աշխատեք խուսափել զուր ծախսերից: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հեշտ չի լինի, բայց արդյունավետ կանցնի: Աշխատեք չբարկանաք այն մարդկանց վրա, ովքեր ձեզ ճիշտ չեն հասկանում: Կարևոր գործերով ինքնուրույն զբաղվեք: Այդպես ավելի արագ կհասնեք արդյունքների: Հակառակ դեպքում վեճերն ու քննարկումները շատ ժամանակ կխլեն:

Հավանական է առաջընթաց մի գործում, որի վրա վերջին շրջանում մեծ ուժեր էիք ծախսել: Հաջող գաղափարներ կունենաք, շրջապատը բարձր կգնահատի դրանք: Հնարավորություն կունենաք ազատ ժամանակը հաճելի անցկացնել, շփվել մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կդասավորվի, բայց պետք է զգույշ լինեք: Քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելիս կարևոր է չշտապել եզրակացությունների ու որոշումների հարցում: Դժվար կլինի ուրիշների գործողությունների պատճառներից գլուխ հանելը, հասկանալը, թե ինչու են մարդիկ վարվում այս և ոչ թե այլ կերպ: Տարաձայնություններ կառաջանան ամենամտերիմների հետ, բայց ձեզ կհաջողվի փոխզիջումային տարբերակ գտնել:

Բոլոր հարցերում կարգուկանոնի կձգտեք, բայց այսօր խառնաշփոթից խուսափել չի ստացվի: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով ստիպված եք լինելու արագ փոխել պլանները, հարմարվել նոր իրավիճակին, մտածել, թե ինչպես կարելի է ամենից շահած դուր գալ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է սովորելու, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու, ինչպես նաև նոր գործեր ստանձնելու համար: Արագ կկողմնորոշվեք, սխալներ չեք անի: Հնարավորություն կունենաք ստանալ ազդեցիկ ու փորձառու մարդկանց աջակցությունը: Նրանք իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի նշանակալի մասը: Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը:

Կարող եք ինչ-որ բան փոխել կյանքում: Շտապելու կարիք չկա: Բավական է միայն ընտրած ուղղությամբ ոչ մեծ քայլեր անել: Դժվար չի լինի վատ սովորույթներից ազատվելը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ: Ամեն ինչ մտածածի նման չի ընթանա, ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել պլանները, հետաձգել գործերը, որոնցով պլանավորել էիք հնարավորինս արագ զբաղվել: Սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան շրջապատողների հետ: Պատահական վեճը կարող է երկար ժամանակով փչացնել հարաբերությունները:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի: Նոր հնարավորություններ կբացվեն: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչով վաղուց եք հետաքրքրվում; Չեն բացառվում հաջող զուգադիպություններն ու հաճելի անակնկալները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բավականին լարված կդասավորվի: Երբեմն հաջողության հասնելու համար ստիպված եք լինելու ռիսկի դիմել: Բայց իրավիճակը ճիշտ կգնահատեք ու լուրջ սխալներ չեք գործի: Հաճախ ինտուիցիան կհուշի, թե ինչ և երբ է պետք ձեռնարկել: Ժամանակին ընդունած որոշումները թույլ կտան խուսափել վեճերից, նպատակին տանող ամենակարճ ճամփան ընտրել:

Հնարավորություն կունենաք կարևոր մասնագիտական հաղթանակներ տոնել, որոշ դեպքերում էլ՝ բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Գործերում հաջողության հասնելու հարցում կօգնի անձնական հմայքը: Որոշ ծանոթություններ հաճելի սիրային շարունակություն կստանան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հեշտ հաղթանակների վրա հույս դնել պետք չէ, բայց օրը բավականին հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ գործերի վրա, որոնք իսկապես կարևոր են ձեզ համար: Դրանցում հաջողությունների կհասնեք: Հավանական են հաջող գործնական բանակցություններ: Լավ կանցնեն հանդիպումները պոտենցիալ գործընկերների հետ: Շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք:

Հնարավոր են դրամական մուտքեր: Որոշ Այծեղջյուրներ շահավետ գործարքներ կնքելու շանս կունենան: Հաջող կլինեն գնումները, եթե չշտապեք: Երեկոն հարմար է ընտանեկան գործերի համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ, բայց բավականին անհանգիստ օր է: Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնել միանգամից չի հաջողվի, բայց լուրջ կոնֆլիկտներ էլ չեն առաջանա: Շատ բան սրտին մոտ կընդունեք, սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող նկատողություններին: Բայց դա չի խանգարի կշռադատված որոշումներ ընդունել ու ճիշտ վարվել նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակում:

Հավանական են անսպասելի նորություններ: Չի բացառվում, որ դրանց պատճառով ստիպված լինեք փոխել ապագայի պլանները: Օրվա վերջին հավանական են չպլանավորված այցեր: Հյուրերը երկար կմնան:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Կարող եք ստանձնել նոր գործերը: Չի բացառվում՝ հետաքրքիր գաղափարներ ունենաք, որոնք շուտով կհաջողվի կյանքի կոչել: Դրանցով ղեկավարվելով՝ արագ կգտնեք նպատակին տանող ճամփան: Չեն բացառվում նշանակալի դրամական մուտքերը: Հնարավորություն կունենաք գնել վաղուց դուր եկած իրերը:

Օրվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի սիրային պահերի ու հաճելի անակնկալների մասով: Այս հատվածում լավ կանցնեն հանդիպումները: Մտերիմների հետ կարող եք անկեղծ լինել: Նրանք բոլոր հարցերում կաջակցեն ձեզ:

աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: