Խոյ:
Օրը բարենպաստ է նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում, զբաղվում են կոմերցիայով կամ գործնական միջոցառումներ կազմակերպելով: Հանդիպումները շատ արդյունավետ են, մասնագիտական հարցերի քննարկման ժամա նակ դուք կկարողանակ պնդել ձեր տեսակետը և միևնույն ժամանակ հակառակորդներ ձեռք չբերել:Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր կլինի առավելապես ստեղծագործող մարդկանց համար: Վերջիններս իրենց տաղանդը գործադրելու անսպասելի հնարավորություններ կգտնեն: Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերությունների համար: Առաջին հերթին սա վերաբերում է իրենց երկրորդ կեսին գտած և սիրած մարդու հետ փոխըմբռնման ձգտող Խոյերին:
Ցուլ:
Այսօր ձեր ճանապարհին խոչընդոտներ կծագեն, բայց դրանք հեշտ հաղթահարելի կլինեն անսպասելի գաղափարների շնորհիվ: Կար ելի է նոր օգնականներ և դաշնակիցներ փնտրել: Նրանց հետ ձեր համագործակցությունը արդյունավետ կլինի: Չարժե վշտանալ, եթե ինչ-որ հին կապեր կտրվեն: Դա միայն ձեր օգտին է:Մտերիմներին կշրջաատեք հոգատարությամբ՝ մնալով սակայն նրբանկատության սահմաններում, չանցնելով որևէ մեկի անձնական տիրույթները: Հնարավոր են ընտանեկան հարաբերությունների նշանակալի դրակ ան փոփոխություններ ձեր ջանքերի շնորհիվ: Կհաջողվի վերջ դնել սիրելի մարդու հետ ունեցած տարաձայնություններին:
Երկվորյակներ:
Հաջող օր է գործարքներ կնքելու և ֆինանսական հարցեր կարգավորելու համար: Գործարարի ձեր հոտառությունն այսօր չի դավաճ անի: Կարելի է սկսել նոր բիզնես-ծրագրեր, փոխել աշխատանքը կամ պայմանավորվել համագործակցել նոր գործընկերների հետ: Անձ նական հարաբերությունները կդասավորվեն ներդաշնակ, դուք կհարմարվեք անգամ այն մարդկանց ընկերակցությանը, ովքեր բացար ձակապես նման չեն ձեզ իրենցխառնվածքով: Ռոմանտիկ հովերով տարվելու հնարավորությունը մեծ է: Հիշեք, որ թեթև սիրախաղից մինչև սեր առաջին հայացքից մեկ քայլ է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են առողջական թեթև խնդիրներ: Պահպանեք ձեզ:
Խեցգետին:
Չարժե ակնկալել, որ կարևոր գործերում հեշտությամբ հաջողության կհասնեք: Նպատակին հասնելու համար ձեզնից որոշակի ջանքեր կպահանջվեն: Ընդ որում, գուցե նույնիսկ կարիք զգացվի դիմել այն մարդու օգնությանը, ում երբեք չեք համակրել, կամ որից հիասթափ վել եք ժամանակին: Նրա հետ առնչություններում աշխատաք լինել կոռեկտ և չմետնել ձեր զգացմունքները:Օրը բարենպաստ է ընտան իքի անդամների հետ շփումների համար, հատկապես՝ կրտսեր ազգականների: Դուք ոչ միայն հեշտությամբ կհասնեք փոխըմբռնման, այլև նրանց շրջապատում հրաշալի ժամանակ կանցկացնեք: Կարելի է ոչ մեծ գնումներ կատարել:
Առյուծ:
Շեշտը դրեք մարդկանց հետ հարաբերվելու ձեր ունակությունների վրա և մի աշխատեք օգտվել ձեր անձնական հմայքից՝ գործնական նպատակներ իրագործելու համար: Օրը հարմար է ֆինանսապես կայուն մարդկանց, պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հարաբերվելու համար: Անթերի արտաքին տեսքը ձեզ կօգնի լավ տպավորություն թողնել նույնիսկ ամենապահանջկոտ մարդու վրա:Ծառայողական սիրավեպերի սկիզբ դնելն անցանկալի է և, առհասարակ, խորհուրդ չի տրվում ինչ-ինչ հարաբերություններում, բացառությամբ գործնականների, հանդես գալ նախաձեռնողի դերում: Օրվա վերջում, հնարավոր է, տհաճ իրավիճակ ստեղծվի տանը: Եթե չշտապեաք այն հարթել, հետևանքներն իրենց կարող են զգացնել տալ մի քանի շաբաթ:
Կույս:
Բարենպաստ օր է սպասվում: Կարելի է մինչև վերջ հասցնել կիսատ մնաած գործերը, ինչպես նաև բոլորովին նոր գործեր ձեռնարկել: Աստղերն այսօր ձեր կողմից են: Առավել բարձր նպատակների իրագործման համար հարկ կլինի մեծ ջանքեր գործադրել, բայց պարգև ատրությունը ձեր աշխատանքի դիմաց կլինի շռայլ, այնքան, որ կգերազանցի ձեր ամենամեծ սպասելիքներն անգամ:Վատ չեն դասավ որվի շրջագայությունները՝ ինչպես գործնական, այնպես էլ ժամանցային: Շատ Կույսեր չեն կարողանա տեղները նստել: Նրանք կձգտեն շրջագայությունների՝ չունենալով անգամ հստակ ծրագրեր: Ինչ արած, այսօր ձեզ սպասում են հետաքրքիր արկածներ, այնպես որ մի վախեցեք հագեցնել թափառելու ցանկությունը:
Կշեռք:
Միանգամայն հնարավոր են դժվարություններ՝ ընդ որում ոչ միայն ձեր այլև այն կնոջ մեղքով, ում դուք սովորել եք վստահել միշտ և ամեն ինչում: Օրվա ամենամեծ խնդիրն այն է, որ դուք չեք շտապում ուղղել թույլ տված սխալները և մտածում եք՝ միևնույն է, ամեն ինչ գալիս է ձեր ձեռքից:Օրվա երկրորդ կեսին հնարավոր է առողջական վիճակի վատացում, կարող են զգացնել տալ քրոնիկ հիվանդությ ունները: Ցանկալի է ժամանակն անցկացնել տանը, չծանրաբեռնելով ձեզ ձաննձրալի աշխատանքով: Ընտանիքի անդամների հետ հա րաբերությունները ներդաշնակ են, մտերիմ մարդիկ աշխատում են ձեզ համար ապահովել զգացմոնքային և ֆիզիկական հարմարավե տություն:
Կարիճ:
Օրը նպաստավոր է, խոստումնալից շատ նախաձեռնություններ հաջողությամբ ավարտելու համար: Կարելի է խոշոր և լուրջ գործեր ձեռնարկել, նոր նախագծեր սկսել, որոնք սակայն նախօրոք ինչպես հարկն է քննարկվել են: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Գործատուների և պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումները լավ կանցնեն:Բոլոր տեսակի անձնական հարաբեր ությունների սկզբի համար հրաշալի օր է: Բավական է ձեզ պահեք բնական և անբռնազբոսիկ, որպեսզի դուր գաք այն մարդուն, ով ձեր մեջ համակրանք և հետաքրքրություն է առաջացնում:
Աղեղնավոր:
Օրը հարուստ է տագնապներով և ապրումներով, սակայն դա պայմանավորված է ոչ թե տեղի ունեցող իրադարձություններով, այլ դր անց հետ ձեր առնչություններով: Դուք աշխատում եք վերահսկել ամեն ինչ, բայց դա ձեր ուժերից վեր է: Հենց դա էլ պատճառ կհանդի սանա անբավարարվածության և գրգռվածության:Օրը սակայն բարենպաստ է շփումների համար: լավ են անցնում գործնական և անձնական հանդիպումները, դուք հեշտությամբ եք լեզու գտնում մարդկանց հետ: Իսկ եթե ծրագրել եք օրն անցկացնել միայնակ, ապա գտեք ձեզ համար որևէ հետաքրքիր զբաղմունք, այլապես դժվար կլինի ազատվել վատ տրամադրությունից:
Այծեղջյուր:
Բավականին բարդ օր է: Խնդիրներից խուսափել, իհարկե, հնարավոր է, բայց դրա համար հարկ կլինի խորամանկել և ելքեր որոնել իրավիճակից: Որոշ դեպքերում հարկ կլինի կոմպրոմիսների գնալ սեփական խղճի հետ: Հնարավոր են վեճեր տանը և աշխատավայ րում: Ձեր համառ պահվածքը ավելի շատ վնասում է ձեզ: Հատկապես զգույշ եղեք ղեկավարության հետ հարաբերություններում: Կոն ֆլիկտների հետևանքներն այդ դեպքում կարող են շատ տհաճ լինել:Հնարավոր են առողջական գանգատներ, սննդից թունավորման վտանգ կա: Ցանկալի է կրճատել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, իսկ սպորտով զբաղվել փորձառու մարզչի հսկողությամբ:
Ջրհոս:
Առավոտյան բարդ գործեր մի ձեռնարկեք: Մեծ է սխալվելու հավանականությունը: Այդ սխալներն ավելի ուշ կվշտացնեն ձեզ: Հնարավո ր են ֆինանսական դժվարություններ, անհաջող ներդրումներ և գնումներ: Ցանկալի չէ երկարաժամկետ համագործակցության հարցեր քննարկել: Ձեզ դժվար թե հաջողվի ճիշտ պատկերացում կազմել այդ համագործակցության բոլոր պայմանների մասին:Օրվա երկրորդ կեսն առավել հաջող է դասավորվում և դա՝ ձեր շնորհիվ: Այդ դուք եք հանդես բերում լավատեսություն և վանում կրավորական մտքե րը, հանդես բերում նախանձելի, հարգանքի արժանի հաստատակամություն:
Ձկներ:
Փողի հետ կապված բոլոր գործերում եղեք ծայրահեղ զգույշ: Խաբեբայությունների զոհ դառնալու վտանգը մեծ է, հնարավոր է՝ տուժեք ձեր դյուրահավատության պատճառով: Նշանի շատ ներկայացուցիչների մեջ կասկածներ կարթնանան ոչ վաղ անցյալում կատարած ընտրության ճշմարտացիության նկատմամբ: Հիշեք՝ կարիք չկա այսկողմ-այնկողմ ընկնելու: Եթե դուք համոզված եք որ ճիշտ ուղու վրա եք, դանդաղեցրեք ընթացքը, բայց աշխատեք չշեղվել այդ ուղուց:Հնարավոր է ինքնազգացողության թեթև վատացում, բայց առողջութ յան հետ կապված սպառնալիքներ չկան: Ցանկալի է խուսափել հեռավոր ճամփորդություններից՝ դրանք ձանձրալի կլինեն և կփչացնեն ձեր տրամադրությունը: